Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 10:04 12-10-2021

Վերականգնվել է Պիկասոյի կտավի տակ գտնվող մերկ կնոջ պատկերը

Պաբլո Պիկասոյի կտավի մերկ երիտասարդ կնոջ պատկերը վերականգնվել է, այն գտնվել է հայտնի նկարչի մեկ այլ՝ «Կույրի նախաճաշը» նկարի տակ, հաղորդում է CNN հեռուստաընկերությունը:

Կտավի վերականգնմամբ զբաղվել է բրիտանական Oxia Palus ընկերությունը: 2019թ.-ին այս ընկերությունն արդեն վերականգնել է նկարչի «Ծեր կիթառահարը» նկարի տակ գտնվող պատկերը: Այդ ժամանակ հնարավոր եղավ աշխարհին ցույց տալ Պիկասոյի վրձի կնոջ դիմադեմ (անֆաս) պատկերը: Կտավը ստացել է «Կորած կինը» (La Femme Perdue) անվանումը:

«Կույրի նախաճաշը»-ի տակ եղած նկարում կնոջ կիսադեմ է պատկերված: Նկարը կոչվում է «Միայնակ նստած մերկը» (Lonesome Crouching Nude):

Գործերը վերագրվում են Պիկասոյի ստեղծագործության «կապույտ շրջանին», այդ ժամանակ ականավոր վարպետը դեռ ընտրում էր արվեստի իր սեփական ուղին:

Ամենից շատ դիտված

12:00 Ի՞նչ կասի Պուտինը Փաշինյանին առաջիկա հանդիպումներում
22:43 Սահմանադրության համար պատերազմ չի լինում, թող այս թեզը առաջ չտանեն. Աննա Գրիգորյան
07:15 Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ում․ «Ժողովուրդ»
18:45 Դու գող ես, գողի «աբսլուգ» ես, դու արջ քորող ես, դու դամաշնիկ բռնող ես. Փաշինյանը՝ Մեսրոպ Մանուկյանին
22:24 Նիկոլ Փաշինյանը զբաղված է Հայաստանի ազգային պետության կազմաքանդումով. Լևոն Զուրաբյան
15:30 Հարսանիքից դուրս էին եկել ծխախոտ գնելու. 17-ամյա վարորդը լուրջ վնասվածքներ չի ստացել. նոր մանրամասներ Գավառի ողբերգական վթարից
23:20 Սահմանադրության փոփոխության հարցը պետք է քննարկել այս իշխանության հեռանալուց հետո. Աննա Գրիգորյան
22:58 Փոշի և երթևեկության խաթարում. ինչպես է ընթանում Խանջյան փողոցի վերանորոգումը
07:53 ՔՊ-ում սպասում են Արմեն Գրիգորյանի հաջորդ քայլին․ «Ժողովուրդ»
13:08 ԹՐԻՓՓ-ի մուտքի և ելքի հատվածները գտնվում են Ադրբեջանի տարածքում, հիմնական տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Բաքվի հետ. Բայրամով