Արտաքին 4 տարի առաջ - 23:50 11-10-2021

Մոսկվայում բացվել է կորոնավիրուսի անվճար էքսպրես-թեստավորման 20 կետ

Հոկտեմբերի 11-ին Մոսկվայի aռևտրի կենտրոններում բացվել է կորոնավիրուսի հայտնաբերման անվճար էքսպրես-թեստավորման 20 կետ: Այս մասին հայտարարել է քաղաքի փոխքաղաքապետ Անաստասիա Ռակովան:

«Այսուհետ կարող եք անվճար կորոնավիրուսի հակամարմինների արագ թեստ անցնել քաղաքի 20 կետերում՝ «Իմ փաստաթղթերը» հանրային ծառայությունների տասը կենտրոններում և տասը հանրահայտ վայրերում՝ առևտրի, արագ սննդի կենտրոններում և այլն»,- ասել է Ռակովան

Թեստավորման այս մեթոդը կբացահայտի ասիմպտոմատիկ կորոնավիրուսը: Եթե ​​էքսպրես-թեստի արդյունքը դրական է, ապա անձին անմիջապես կտրվի PCR թեստ: Մեկ օրվա ընթացքում հիվանդը կստանա դրա արդյունքը: Եթե ​​թեստը դրական լինի, COVID-19-ի ախտորոշումը կհամարվի հաստատված, բժիշկը կուղարկվի հիվանդի տուն՝ բուժում նշանակելու համար:

Ցանկացած անձ կարող է էքսպրես-թեստ հանձնել անվճար: Դա անելու համար հարկավոր է անձնագիր կամ երեխայի ծննդյան վկայական և առողջապահական ապահովագրության համարը: Էքսպրես-թեստը կարելի է հանձնել տասը հանրային սպասարկման կենտրոններում։

Կենտրոնական վարչական շրջան - առևտրի կենտրոն «Афимолл сити» (Պրեսենսկայա, 2),

Հարավային վարչական շրջան - Columbus (Կիրովոգրադսկայա փող., 13 Ա),

Արեւելյան վարչական շրջան - «Щелковский» (Շչելկովսկոյե մայրուղի, 75),

Հյուսիսային վարչական շրջան - «Метрополис» (Լենինգրադսկոյան խճուղի, 16 ա, շ. 8),

Հարավարևմտյան վարչական շրջան - Leroy Merlin (Ռյազանսկու պող․, 2, շ. 3),

Արևմտյան վարչական շրջան - «Спектр» (Նովոյասենևսկու պող․, 1),

Կռիլատսկոե - Ռուբլևսկոե մայրուղի, տուն 42, շենք 1,

Լոսինոոստրովսկի - Իզումրուդնայա փող․, 18,

Միտինո - Նովոտուշինսկի հատված, 10,

Նեկրասովկա - Մարեշև փող․, 1։

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
15:33 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական և էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
11:16 Թրամփը սպառնում է առևտրային հարված հասցնել ԵՄ-ին
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
11:27 ՀՀ-ն կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամուտների 80 %-ը
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում
10:43 Հայաստանից արտահանումը դեպի Եվրոպա աճել է 80%-ով․ Պապոյան