Վրաստանում սգո օր է՝ ի հիշատակ Բաթումիում բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհվածների
copy image url

Վրաստանում սգո օր է՝ ի հիշատակ Բաթումիում բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհվածների

Արտաքին 3 տարի առաջ - 12:50 11-10-2021

Վրաստանում հոկտեմբերի 11-ը սգո օր է հայտարարված՝ ի հիշատակ Բաթումիում բնակելի շենքի մասնակի փլուզման հետևանքով զոհվածների: Ավելի վաղ այս մասին հայտարարել էր երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Երկրի բոլոր վարչական շենքերի վրա պետական ​​դրոշներն այսօր իջեցվել են:

Բաթումիում, Մայիսի 26-ի փողոցում, հոկտեմբերի 8-ին, ժամը 12:00-ի սահմաններում փլուզվել է բնակելի շենքի մի հատվածը: Ինը մարդ, այդ թվում երեք անչափահաս, զոհվել է, մեկը՝ վիրավորվել: