Սաhակաշվիլիի վիճակը վատթարացել է հացադուլի պատճառով
copy image url

Սաhակաշվիլիի վիճակը վատթարացել է հացադուլի պատճառով

Արտաքին 3 տարի առաջ - 09:42 11-10-2021

Վրաստանում ձերբակալված նախկին նախագահ Միխայիլ Սաhակաշվիլին տասներորդ օրն է հացադուլ է անում Ռուսթավիի բանտում: Նրա բժիշկ Նիկոլոզ Կիպշիձեն ասել է, որ Սաhակաշվիլիի վիճակը վատթարանում է: Այս մասին հաղորդում է «Gruzia Online»-ը:

Ըստ ձերբակալված Սահակաշվիլիին այսօր այցելած բժշկի՝ Վրաստանի նախկին նախագահը հրաժարվում է մեղրից և հյութից, որոնք նրան առաջարկում են բանտում: Այժմ Սահակաշվիլին միայն ջուր է խմում:

Կիպշիձեն նշել է, որ Սահակաշվիլին տառապում է արյան հազվագյուտ հիվանդությամբ՝ թալասեմիայով, որի դեպքում խստիվ հակացուցված է հացադուլը: