Ուղիղ եթեր
Խոսք 5 տարի առաջ - 10:24 23-09-2021

Իրանցի վարորդներին ծախսեր են պարտադրվում. դանդաղել է իրանական բեռնատարների տեղաշարժը. ՀՀ–ում Իրանի դեսպանատուն

Ադրբեջանի Հանրապետության իշխանությունների կողմից չորեքշաբթի ՝ սեպտեմբերի 15 -ին, երկու իրանցի վարորդների ձերբակալումը համապատասխանում է իրականությանը և Բաքվում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը հետամուտ է լինում վերջիններիս իրավիճակին:

«Ինչպես հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը, Իրանի Իսլամական Հանրապետությունը ընդգծում է, որ իր քաղաքացիները պետք է անհապաղ ազատ արձակվեն: Կիրակի, սեպտեմբերի 12 -ից ի վեր ստեղծված իրավիճակի պատճառով ֆինանսական ծախսեր են պարտադրվում իրանցի վարորդներին և դանդաղել է իրանական բեռնատարների տեղաշարժը:Տարբեր ոլորտներում Իրանի Իսլամական Հանրապետության պատասխանատու մարմինները այս խնդրին հետամուտ լինելու նպատակով կապ են հաստատել բոլոր կողմերի հետ:

Հարցին հետամուտ լինելու գործընթացը շարունակվում է՝ նպատակ ունենալով կանխել Իրանի և Հայաստանի միջև առևտրի խափանումները, ապահովել Իրանի քաղաքացիների անվտանգությունը և նվազեցնել փոխադրումների խնդիրները, ինչպես նաև այլընտրանքային ուղիների հասանելիությունը Հայաստանի տարածքում:

Հուսով ենք, իրանական և հայկական կողմերի ընթացիկ ջանքերի շնորհիվ այդ նպատակները հնարավորինս արագ կիրականացվեն և ապահովելով երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների դրական ընթացքի շարունակականությունը՝ կկանխվի տնտեսվարողներին և քաղաքացիներին պարտադրվող ծախսերը»,-հայտնել են դեսպանությունից:

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
18:40 «Քույր կուսակցությունների» միավորումը Ստեփանավանում կանխատեսելի էր․ Շահեն Հարությունյան
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
18:20 Ինչպես կանխել այսօրվա ծեծկռտուքի վտանգավոր հետևանքները
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
19:49 ՌԴ դեսպանատան կոշտ արձագանքից հետո Դավիթ Առուշանյանը լռում է․ մարզպետը չի ցանկանում մեկնաբանել
19:01 Ալիևը մերժել է Էրդողանին և իր փոխարեն Թուրքիա ուղարկել Բայրամովին
19:38 Խոշոր պայթյուն՝ Մասիսում գործող գազալցակայանում. «Opel»-ը վերածվել է մետաղե ջարդոնի
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով