Արտաքին 5 տարի առաջ - 10:11 15-09-2021

Պենտագոնը կարծում է, որ «Ալ-Քաիդան» կարող է կրկին սպառնալիք դառնալ ԱՄՆ-ի համար

Պենտագոնի հետախուզության վարչության պետ Սքոթ Բերյեն կարծում է, որ «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման անդամները մի քանի տարվա ընթացքում կարող են ամրապնդել իրենց դիրքերն Աֆղանստանում և կրկին վտանգ ներկայացնել ԱՄՆ տարածքի համար:

«Ընթացիկ գնահատականը, հավանաբար, այսպիսին է… «Ալ-Քաիդան» մեկ կամ երկու տարվա ընթացքում կարող է որոշակի ներուժ ստեղծել, որպեսզի առնվազն սպառնա մեր հայրենիքին»,- հայտարարել է Բերյեն անվտանգության հարցերին նվիրված գագաթնաժողովում:

Ըստ նրա տվյալների՝ խմբավորման որոշ անդամներ արդեն վերադարձել են Աֆղանստան:

ԿՀՎ ղեկավարի տեղակալ Դեյվիդ Քոհենը համաժողովում ասել է, որ ԱՄՆ-ն իսկապես ստանում է «որոշ տվյալներ, որոնք վկայում են Աֆղանստանում «Ալ-Քաիդայի» հնարավոր ակտիվացման մասին»: Նրա խոսքով՝ ԿՀՎ-ն ուշադիր հետևում է խմբի «պոտենցիալ շարժմանը»:

Ամենից շատ դիտված

22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
08:10 Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան․ «Հրապարակ»
12:30 Նոյեմբերյանում 4-5 մարտական դիրք է հանձնվել Ադրբեջանին. սահմանագիծը հասել է Բերդավանի սրբատեղիին
22:49 Ինչպես թիրախավորել անչափահասին՝ կասկածելով թմրանյութերից կախում կամ նյարդային խանգարում ունենալում․ մաստեր կլաս ՆԳՆ-ից
15:13 Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին
07:45 Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում․ «Հրապարակ»
16:00 Նիկոլ Փաշինյա՞նն է փոխվել, թե՞ Առուշ Առուշանյանն է կոտրվել
22:00 Պետությունը՝ եկեղեցու դատավորի դերում. զեկույց, որը խախտում է Սահմանադրությունը
22:07 Մոսկվան չի վերացնում հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի արգելքը
23:32 Հայերը և ադրբեջանցիներն օբյեկտիվորեն չեն կարող խաղաղ գոյակցության դարերի փորձ ունենալ. իրանագետ

Ձեզ գուցե հետաքրքրի