Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 14:15 05-01-2024

Պենտագոնը հայտնել է, որ չի կարող Կիևին փոխանցել նախատեսված 4․2 միլիարդ դոլարի օգնությունը

Պենտագոնը զուտ պաշտոնական լիազորություններ ունի՝ 4,2 միլիարդ դոլար ծախսելու Կիևին զենք մատակարարելու համար, սակայն այդ միջոցների հատկացումը հնարավոր չէ՝ առանց ԱՄՆ Կոնգրեսի կողմից ֆինանսավորման հաստատման: Այդ մասին հայտարարել է գերատեսչության մամուլի քարտուղար Պատրիկ Ռայդերը:

«Մենք լիազորություններ ունենք այդ միջոցները ծախսելու, բայց չունենք համալրման միջոցներ, որպեսզի համալրենք մեր սեփական պաշարները։ Լիազորություն ունենալը դեռ չի նշանակում, որ այդ ֆինանսական միջոցները հասանելի են», - ասել է Ռայդերը ճեպազրույցի ժամանակ։

Խոսքը սպառազինությունների փոխանցման նախագահական ծրագրի (PDA) մասին է, որի շրջանակներում ԱՄՆ պաշտպանության նախարարությունը լիազորություն ունի ծախսել մոտավորապես 4,2 միլիարդ դոլար:

Ռայդերը հայտնել է, որ քանի դեռ Կոնգրեսը չի հաստատել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի դիմումը, այդ թվում, Ուկրաինային օգնություն հատկացնելու մասին, Վաշինգտոնը չի կարողանա օգնություն ցուցաբերել Կիևին:

Միջոցները, որոնց մասին խոսում է Ռայդերը, հայտնվել են այն բանից հետո, երբ սխալ է հայտնաբերվել Ուկրաինային տրամադրվող օգնության գնահատման մեջ, որը Պենտագոնին հնարավորություն է տվել ևս ավելի քան վեց միլիարդ դոլար ծախսել Կիևին օգնություն տրամադրելու վրա։

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն կօգնի Ուկրաինային «այնքան, որքան անհրաժեշտ է», բայց արդեն ոչ պարտադիր այնպես, ինչպես նախորդ տարիներին։ Նա նշել է, որ առանց Վաշինգտոնի լրացուցիչ օգնության Կիևի համար շատ դժվար կլինի, և հույս է հայտնել, որ կոնգրեսականները համաձայնության կգան այս հարցում։

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան