Ներքին 5 տարի առաջ - 10:57 04-09-2021

Սպանության փորձ Երևանում. ՀՀ ոստիկանություն

Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 21.00-ին, «Քանաքեռ Զեյթուն» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ «որովայնի, վերջույթների կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ Թումանյան փողոցից բուժօգնության է տեղափոխվել 25-ամյա երիտասարդ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 20.25-ին անհայտ անձը կտրող-ծակող առարկայով մի քանի անգամ հարվածել է երիտասարդին՝ պատճառելով վնասվածքներ: Ըստ բժշկի տեղեկանքի՝ երիտասարդն ի վիճակի չէ բացատրություն տալու:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի հատկանիշներով:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ սեպտեմբերի 2-ին, ժամը 20.25-ին, երիտասարդին Թումանյան փողոցի շենքերից մեկի մոտ կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքները պատճառել և ապօրինի կյանքից զրկելու փորձը կատարել է մայրաքաղաքի 19-ամյա բնակիչը, որը ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հայտնաբերվել և ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

21:49 Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու խորանի մոտից գողացել են փեսայի «iPhone 16 Pro»-ն և հարսի «iPhone 17 Pro Max»-ը
19:37 Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորը ինքնաբացարկ է հայտնել․ «ՓաստԻնֆո»
09:13 Թրամփը, Պուտինը և Սի Ցզինպինը կհանդիպեն նոյեմբերի 19-ին Չինաստանում
14:14 Ծեծկռտnւք Հ1-ի տաղավարում՝ Բորիս Մուրազիի և Հարություն Մկրտչյանի միջև
20:18 Հերթը Կոտայքինն է․ հաջորդն արգելվելու է այս մարզի տրանսպորտի մուտքը Երևան
18:20 Թույլ չեմ տա երգես․ Կամո Սեյրանյանը դեմ է եղել դստեր՝ երգչուհի դառնալու որոշմանը
07:13 Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի ԱԽ քարտուղարի պաշտոնից․ «Ժողովուրդ»
23:10 Չերչիլի գաղտնի ռազմական բունկերն առաջին անգամ բացվել է զբոսաշրջիկների համար
14:41 Եթե դա ճիշտ է, ապա Ադրբեջանին հաջողվել է պատերազմի սպառնալիքի ներքո 2025-ի օգոստոսի 8-ին Հայաստանից կորզել TRIPP-ը․ Սուրենյանց
21:36 Հայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենին