Ներքին 4 տարի առաջ - 12:42 17-12-2021

Սպանության փորձ՝ Երևանում. հարուցվել է քրեական գործ

Դեկտեմբերի 14-ին, ժամը 12։17-ին, բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ «Կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վիրավորում՝ մինմալ պնևմոթորաքս, կրծքավանդակի պատի ենթամաշկային էմֆիլեմա, կրծքավանդակի ձախ կեսի կտրած ծակած, չթափանցող, ձախ քունքային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ, պատռված վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Երևանի 23-ամյա երիտասարդ։

Այս մասին հատնում են Քննչական կոմիտեից, իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի 21 տարեկան բնակիչ է։

Նշվում է, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում վարույթ է ընդունվել Երևան քաղաքում սպանության փորձ կատարելու փաստի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշերով հարուցված քրեական գործը:

23-ամյա երիտասարդը գործով ճանաչվել է տուժող: Կատարվել է դեպքի վայրի զննություն, զննվել են դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, հարցաքննվել են վկաներ, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

Հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին՝ ենթադրյալ հանցագործություն կատարած 21-ամյա երիտասարդին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանվա կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

21:49 Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու խորանի մոտից գողացել են փեսայի «iPhone 16 Pro»-ն և հարսի «iPhone 17 Pro Max»-ը
09:13 Թրամփը, Պուտինը և Սի Ցզինպինը կհանդիպեն նոյեմբերի 19-ին Չինաստանում
14:14 Ծեծկռտnւք Հ1-ի տաղավարում՝ Բորիս Մուրազիի և Հարություն Մկրտչյանի միջև
18:20 Թույլ չեմ տա երգես․ Կամո Սեյրանյանը դեմ է եղել դստեր՝ երգչուհի դառնալու որոշմանը
20:18 Հերթը Կոտայքինն է․ հաջորդն արգելվելու է այս մարզի տրանսպորտի մուտքը Երևան
07:13 Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի ԱԽ քարտուղարի պաշտոնից․ «Ժողովուրդ»
14:41 Եթե դա ճիշտ է, ապա Ադրբեջանին հաջողվել է պատերազմի սպառնալիքի ներքո 2025-ի օգոստոսի 8-ին Հայաստանից կորզել TRIPP-ը․ Սուրենյանց
23:10 Չերչիլի գաղտնի ռազմական բունկերն առաջին անգամ բացվել է զբոսաշրջիկների համար
21:36 Հայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենին
15:05 Երևանում «Տուն էքսպոն» մեկնարկեց սկանդալով․ Նարեկ Կիրակոսյան