Արտաքին 5 տարի առաջ - 20:17 27-08-2021

ԱՊՀ-ն քննարկում է COVID-19-ի դեմ պատվաստումների վկայականների փոխադարձ ճանաչման հարցը

ԱՊՀ-ի գործադիր կոմիտեում օգոստոսի 27–ին տեղի է ունեցել Անկախ Պետությունների Համագործակցության անդամ պետությունների միջև կորոնավիրուսային վարակի դեմ բնակչության պատվաստման հավաստագրերի (այլ փաստաթղթերի) փոխադարձ ճանաչման հարցի շուրջ խորհրդակցություն: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ԱՊՀ գործադիր կոմիտեի կայքէջից:

Խորհրդակցությանը մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի առողջապահության նախարարությունների և շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ:

Խորհրդակցության մասնակիցները կիսվեցին իրենց պետություններում COVID-19-ի տարածման կանխարգելման միջոցառումների, կորոնավիրուսային վարակի դեմ բնակչության պատվաստումների, սահմանը հատման կանոնների և պետությունների միջև պատվաստման վկայականների փոխադարձ ճանաչման փորձի մասին տեղեկատվությամբ:

Նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչները ընդգծել են պատվաստումների վկայականների փոխադարձ ճանաչման շահագրգռվածությունը՝ միաժամանակ նշելով տվյալ հարցի առավել մանրամասն ուսումնասիրման անհրաժեշտությունը:

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
10:27 «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Naré-ն Էկոնոմիկայի նախկին նախարարի դուստրն է
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը
07:50 Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում վերանորոգվում են ռմբապաստարանները, վերակառուցում մետրոն․ euronews