Արտաքին 5 տարի առաջ - 16:11 20-08-2021

Էրդողանը՝ պատվաստումների և միգրանտների մասին

Օգոստոսի 19-ին կառավարության նիստից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներկայացրել է օրակարգային մի շարք հարցերում ընդունված որոշումները և դրանց շուրջ քննարկումները:Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Նոր տիպի կորոնավիրուսի դեմ պատվաստումներն արագացնելու համար քաղաքացիների համար որոշ սահմանափակումներ կմտցվեն:

Էրդողանը նշել է, որ սեպտեմբերի 6-ին ուստարվա բացումից անմիջապես հետո չպատվաստված ուսուցիչները և դասախոսները, ինչպես նաև ուսհաստատություններում սպասակողները պետք է 2 շաբաթը մեկ անգամ ՊՇՌ թեստ ներկայացնեն:

Վարակված չլինելու մասին վկայող թեստեր պահանջելու են նաև չպատվաստված ուսանողներից:

ՊՇՌ թեստերը պարտադիր են դառնալու թատրոն, համերգ, կինոթատրոն և նմանատիպ այլ վայրեր այցելուների համար, ովքեր պատվաստված չեն:

Նույն պարտադրանքը գործելու է նաև Թուրքիայի ներսում ուղևորափոխադրումների ժամանակ:

Աֆղանստանից արտագաղթի նոր ալիքով պայմանավորված՝ Էրդողանն անդրադարձել է նաև միգրանտների թեմային՝ նշելով. «Թուրքիան ոչ մի պարտականություն, պատասխանատվություն և պարտավորություն չունի լինել Եվրոպայում փախստականների պահեստը: Այն բանից հետո, երբ մենք մեր սահմանները փակենք և միգրանտներին իրենց տուն ճանապարհենք, նրանց գործը կլինի, թե այլ ուղիներով ուր կգնան»:

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
10:27 «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Naré-ն Էկոնոմիկայի նախկին նախարարի դուստրն է
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել