copy image url
Ներքին 2 տարի առաջ - 21:58 14-08-2021

Ծաղկաձորում անցկացվել է սպորտային քառօրյա մրցաշար՝ պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած տղաների մասնակցությամբ

Ծաղկաձորում անցկացվել է սպորտային քառօրյա մրցաշար՝ պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած տղաների մասնակցությամբ։ Մրցաշարն այսօր եզրափակվել է, հաղթողները՝ խրախուսվել։

Սմբատ Կարապետյանը 44-օրյա պատերազմում վիրավորվելուց հետո սկսել է ակտիվորեն սպորտով զբաղվել: Պարալիմպիկ սպորտաձևերի մրցաշարում Սմբատն իր ուժերն է չափել պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած այլ զինծառայողների հետ: