Արտաքին 5 տարի առաջ - 19:42 02-08-2021

Ռուս ուսանողն անհետ կորել է Թուրքիայում

Վարշավայի Համակարգչային գիտությունների ակադեմիայի ինֆորմատիկայի ֆակուլտետում սովորող 20-ամյա ռուս Մակար Ֆյոդորովիչ Ռագինը կորել է Ստամբուլում։ Հուլիսի 16-ին հանգստի նպատակով Թուրքիա մեկնած երիտասարդը հուլիսի 28-ին դուրս է եկել Ստամբուլի Ֆաթիհ շրջանում գտնվող հյուրանոցից ու այլևս չի վերադարձել։ Այս մասին գրում է Ermenihaber-ը։
Ռագինին գտնելու նպատակով Թուրքիա են մեկնել վերջինիս ծնողները։ Երիտասարդի մասին վերջին փաստական տվյալները հյուրանոցից դուրս գալիս անվտանգության տեսախցիկների արձանագրած կադրերն են։
Վերջին անգամ ծնողների հետ սոցիալական ցանցերում զրույցի ժամանակ տղան ասել է, որ պատրաստվում է մեկնել Իշխանաց կղզիներ։ Հաջորդ երեք օրերի ընթացքում Ռագինը չի պատասխանել հեռախոսազանգերին, իսկ վերջին երկու օրերին հեռախոսն ընդհանրապես անջատված է եղել։
Երիտասարդի ընտանիքը Ստամբուլի տարբեր շրջաններում ապարդյուն փնտրել է նրան։ Ենթադրում են, որ Ռագինը կարող էր որպես փախստական որևէ ապաստան տարվել, այդ դեպքում հեռախոսը նրանից կվերցնեին։

Թուրքական ոստիկանությունը ու Ռուսաստանի հյուպատոսարանը ևս միացել են երիտասարդի որոնումներին։

Ամենից շատ դիտված

09:00 Հասան Գագիկ Խաչատրյանի ՊԵԿ-ի քավոր-սանիկներին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
15:23 Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան
15:00 Ողբերգություն՝ առանց մեղավորների. ինչու է Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունի գործը երեք տարի անց «դոփում տեղում»
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»