Տիկին Նազարյանի ասած «իդիոտկան» կքրեականացվի՞․ պատգամավորը՝ փոխնախարարին
copy image url

Տիկին Նազարյանի ասած «իդիոտկան» կքրեականացվի՞․ պատգամավորը՝ փոխնախարարին

Ներքին 3 տարի առաջ - 13:05 30-07-2021

Հուլիսի 30-ին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան է գումարվել։ Նիստի ընթացքում քննարկվելու է նաև «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագծերը։

ՔՕ-ով նախագծով առաջարկվում է սահմանել, թե ովքեր են «իշխանության ներկայացուցիչները» և ինչ պատասխանատվություն է նախատեսվելու նրանց հայհոյելու համար։

ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը հարց ուղղեց Արդարադատության փոխնախարար Քրիստիննա Գրիգորյանին․ արդյո՞ք «անհայրենիք», «հողատու», «կապիտուլյանտ» և ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի կողմից հնչած «իդիոտկա» բառերը ինչպես են գնահատվելու։

Հիշեցնենք, որ հունիսի 3-ին Ազգային ժողովում պատգամավոր Թագուհի Թովմասյանը խոսեց զոհված զինծառայողների պղծված դիերի մասին։ Ելույթի ավարտին հնչեց «իդիոտկա» արտահայտությունը՝ ենթադրաբար ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի կողմից։

Ամենից շատ դիտված