Մամուլ 5 տարի առաջ - 08:48 08-09-2021

Լենա Նազարյանի սայթաքումն ԱԺ ամբիոնից. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «8-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստերի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը, ցանկանալով ցույց տալ, թե իշխանությունն անհանդուրժող ու անողոք պայքար է մղում բոլոր տեսակի կաշառակեր պաշտոնյաների դեմ, Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց. «Մեր կառավարության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանը 1.5 միլիոն դրամ կաշառք ստանալու համար դատապարտվեց 7 տարվա ազատազրկման: 7 տարին քիչ է, ես կասեի՝ շատ է, բայց օրենքը հավասարապես է գործում ե՛ւ ընդդիմության, եւ՛ կառավարող ուժի համար»:

Իշխանության ներկայացուցիչը, փաստորեն, տեղյակ չէ, որ առողջապահության նախկին նախարարի խափանման միջոց կալանավորումը դեռեւս գործի նախաքննության ընթացքում փոխվել է գրավով: Դավթյանի պաշտպանները 15 մլն դրամ գրավի միջնորդություն էին ներկայացրել, ինչը դատարանը բավարարել էր: «Այո, Դավթյանի խափանման միջոցը դեռեւս նախաքննության փուլում է փոխվել, դատական ակտն էլ բողոքարկվել է Վերաքննիչ քրեական դատարանում»,-«Ժողովրդի» հետ զրույցում ասաց Դավթյանի պաշտպան Երեմ Դավթյանը:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նախկին փոխնախարարը, որի կաշառքի գործը իշխանությունը, մատի փաթաթան դարձրած, միշտ օրինակ է բերում ու գլուխ գովում, թե սեփական թիմակիցների նկատմամբ էլ են անհանդուրժող, գրավը վճարելուց անմիջապես հետո աշխատանքի է անցել «Արմենիա» բժշկական կենտրոնում: Նա ԲԿ-ի տնօրենի ֆինանսական գծով խորհրդական է նշանակվել: «Վերջին շրջանում հիվանդանոցում չենք տեսել, բայց անընդհատ գալիս-գնում է»,- ասացին «Արմենիա» ԲԿ-ից: Ի դեպ, բոլորովին վերջերս՝ սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Հանրապետության օրը, ի թիվս այլ՝ «պատերազմի ընթացքում բազմաթիվ զինծառայողների եւ կամավորների կյանքեր փրկած» բուժաշխատողների՝ Պաշտպանության նախարարության պատվո մեդալով է պարգեւատրվել նաեւ Դավթյանը՝ պատվո կաշառակեր շքանշանակիրը:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ