copy image url
Հայտարարագիր 2 ամիս առաջ - 22:00 01-09-2025

3 անշարժ գույք, մեքենա, 4․5 մլն անկանխիկ, 26․1 մլն եկամուտ․ Լենա Նազարյանի և Նարեկ Բաբայանի ունեցվածքը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողների դատին հանձնել Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի այն հատվածը, որը տեղ է գտնում վերջիններիս գույքի և եկամուտների հայտարարագրերում, իսկ թե իրականում ինչ ունեցվածք ունեն նրանք, մենք կիմանանք միայն իշխանափոխությունից հետո։

Այսօր ուսումնասիրել ենք կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր-ամուսիններ Լենա Նազարյանի և Նարեկ Բաբայանի հայտարարագրերը։

Հիշեցնենք՝ Լենա Նազարյանը 2017 թվականից առ այսօր ԱԺ պատգամավոր է, իսկ 2019-2021 թվականներին զբաղեցրել է ԱԺ փոխնախագահի պաշտոնը, աչքի ընկել այն հանգամանքով, որ իշխանական «Իմ քայլը» խմբակցությունից հեռացած պատգամավոր Թագուհի Թովմասյանին անվանել էր «իդիոտկա»։ Նազարյանի ամուսինը՝ Նարեկ Բաբայանը 2018-2021 թվականներին զբաղեցրել է ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնը, իսկ 2021-ին պատգամավոր է ընտրվել՝ ՔՊ-ի համամասնական ցուցակով։

Որպես անշարժ գույք՝ Լենա Նազարյանը հայտարարագրել է համատեղ սեփականությամբ 2 բնակարան՝ Կոտայքի մարզի Ծաղկաձոր և Առինջ համայնքներում, ինչպես նաև 1 առանձնատուն՝ Երևանի Նոր Նորք վարչական շրջանում՝ կրկին համատեղ սեփականությամբ։ Երկու բնակարաններն էլ Նազարյանը գնել է պատգամավոր դառնալուց հետո՝ 2022-ի ապրիլի 27-ին և 2017-ի հոկտեմբերի 12-ին, իսկ առանձնատունը ժառանգություն է ստացել՝ 2009 թվականի հոկտեմբերի 23-ին։ Տարեվերջին բնակարաններն ու սեփական տունը պահպանվել են։

Շարժական գույք՝ ավտոմեքենա, Լենա Նազարյանը չի հայտարարագրել։

Վերջինս «Անտարես» ԿՀԿ-ում ունեցել է 3 մլն 800 հազար դրամ արժեքով փոխառություն, որը տարեվերջի դրությամբ պահպանվել է։ Բացի այդ, նա առևտրային բանկերից մեկում ունեցել է 2 մլն դրամ ավանդ, որը տարեվերջի դրությամբ զրոյացել է։

ՔՊ-ականի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 3 մլն 481․491 դրամ և 297․71 եվրո, տարեվերջին՝ 2 մլն 742․756 դրամ և 297․71 եվրո։ Կանխիկ միջոցներ՝ նա չի հայտարարագրել։

2024 թվականի հաշվետու տարում Նազարյանի եկամուտը կազմել է 12 մլն 526․723 դրամ, որից 10 մլն 222․592 դրամը Ազգային ժողովից ստացած աշխատավարձն է, 2 մլն 213․865 դրամը՝ վերադարձված եկամտահարկը, 90․266 դրամն էլ՝ ԱյԴի բանկից տրված փոխառությունների կամ բանկային ավանդների դիմաց ստացված տոկոսը և այլ հատուցումը։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 40 մլն 868․479 դրամ։

Նազարյանի ամուսինը՝ Նարեկ Բաբայանը, որպես անշարժ գույք՝ հայտարարագրել է կնոջ հայտարարագրած 2 բնակարանները՝ Կոտայքի մարզի Ծաղկաձոր և Առինջ համայնքներում, որոնց տիրապետում է համատեղ սեփականությամբ։

Որպես շարժական գույք՝ Բաբայանը հայտարարագրել է 2009 թվականի արտադրության TOYOTA մակնիշի ավտոմեքենա, որը նա գնել է 2021-ի փետրվարի 12-ին։ Տարեվերջին այս մեքենան պահպանվել է։

Բաբայանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 1 մլն 444․744,02 դրամ, տարեվերջին՝ 1 մլն 667․643 դրամ։ Կանխիկ միջոցներ՝ նա չի հայտարարագրել։

2024 թվականի հաշվետու տարում Նարեկ Բաբայանի եկամուտները կազմել են 13 մլն 684․490 դրամ, որից 10 մլն 162․729 դրամը ԱԺ-ից ստացած աշխատավարձն է, 2 մլն 521․761 դրամը՝ նրան վերադարձված եկամտահարկը, 1 մլն դրամը՝ վարձակալության դիմաց ստացած եկամուտը՝ ֆիզիկական անձից։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 40 մլն 868․479 դրամ։


Ամենից շատ դիտված

22:44 ՔՊ-ական Էմմա Պալյանը Ամասիայի առողջության կենտրոնում եղբոր համար փոխտնօրենի հաստիք է ստեղծել՝ 250 հազար աշխատավարձով
23:06 Ամերիկացի դիվանագետին Ծիծեռնակաբերդում ոչ մի հայ պաշտոնյա չի ուղեկցել. Էդգար Ղազարյան
21:44 Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են թիվ 22 երթուղին սպասարկող ավտոբուսն ու «Opel»-ը․ կա վիրավոր
21:13 Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 30-ամյա վարորդը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում և բախվել գազատար խողովակին
09:22 Փիառի համար են ներկրել․ Սամվել Ալեքսանյանին ստիպել են. Հրապարակ
22:49 Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են «Nissan Rogue»-ը և «Toyota»-ն․ կա վիրավոր
22:30 ՔՊ-ին Վաղարշապատը պետք էր, որ Վեհարանի դեմ գրոհն արդարացնի․ հարցում
21:56 Մենք չենք հանձնվում, ամեն ինչ առջևում է. Սպերցյանը մեկնաբանել է խոշոր հաշվով պարտությունը
22:13 Ընդդիմադիր այն ուժերը, որոնք չեն հաղթահարում անցողիկ շեմը, փոշիացնում են ընդդիմության ձայները և նպաստում իշխանության վերարտադրությանը
23:53 Դիվերսիոն խումբը պայթյուն է նախապատրաստել, թիրախը եղել է Սերգեյ Շոյգուն. ԱԴԾ