Ներքին 1 տարի առաջ - 22:10 27-03-2025

7 անշարժ գույք, 3 մեքենա, 57.5 մլն թանկարժեք գույք, 32.3 մլն կանխիկ, 18.9 մլն եկամուտ. Լևոն Բարսեղյանի ունեցվածքը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ն ուսումնասիրում և իր ընթերցողներին է ներկայացնում, թե ինչ ունեցվածք են հայտարարագրել հանրապետության երկորդ խոշոր քաղաքում՝ Գյումրիում ընտրապայքարի դուրս եկած քաղաքական ուժերի համայնքապետի թեկնածուները։

Այսօր կներկայացնենք «Եվրադաշինք» կուսակցությունների դաշինքի համայնքապետի թեկնածու Լևոն Բարսեղյանի հայտարարագիրը։

Որպես անշարժ գույք՝ Բարսեղյանը հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ 3 հողամաս՝ Լոռու մարզի Վահագնի գյուղում, 3 հողամաս՝ Գյումրիում, որոնցից 2-ը միանձնյա, 1-ը՝ համատեղ սեփականությամբ, ինչպես նաև միանձնյա սեփականությամբ առանձնատուն՝ կրկին Գյումրիում։ Բարսեղյանի հողմասերից մեկի վրա առկա է նաև շինություն։

Որպես շարժական գույք՝ Լևոն Բարսեղյանը հայտարարագրել է 2006 թվականի արտադրության Ford Escape Hybrid, 2012 թվականի արտադրության Ford Escape Hecbek և 2018 թվականի արտադրության Ford Escape Sedan մակնիշի ավտոմեքենաներ, որոնց նա տիրապետում է միանձնյա սեփականությամբ։

Բարսեղյանը հայտարարագրել է 22 մլն դրամ արժողությամբ սեփական գծանկարների հավաքածու, 18.5 մլն դրամ արժողությամբ գրքերի հավաքածու, 9 մլն դրամ արժողությամբ հնաոճ իրերի հավաքածու, 8 մլն դրամ արժողությամբ մետաղադրամների հավաքածու։

Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 29 մլն 140 հազար դրամ, 4200 եվրո, 3530 դոլար և 58 ֆիլիպինյան պեսո։

Լևոն Բարսեղյանի եկամուտները կազմել են 18 մլն 912.534,33 դրամ, որից 4 մլն 533.750 դրամը «Ասպարեզ» ակումից ստացած աշխատավարձն է, 9 մլն 651.678,30 դրամը Լևոն Բարսեղյան ԱՁ-ի մուտքերը, 1736,17 դրամը YouTube-ի գովազդից ստացած եկամուտը։ Բացի այդ, նա 3 մլն 650 հազար դրամ նվիրատվություն է ստացել Արմեն Ալբերտի Բարսեղյանից, 400 հազար դրամ էլ՝ Սամվել Ազատի Ագիկյանից։
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է