Թուրքիան և Ադրբեջանը մտադիր են համաձայնության գալ թուրքական համատեղ բանակի ստեղծման շուրջ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփը: Ըստ նրա՝ կողմերն արդեն բանակցություններ են վարում այս ուղղությամբ:
Հունիսին Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացրել Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում:
Երկու երկրների միջև ռազմական համագործակցության ամրապնդումը նախատեսված է Շուշիի հռչակագրով: Փաստաթուղթը ստորագրվել է Ղարաբաղի Շուշիում նախագահներ Ռեջեփ Էրդողանի և Իլհամ Ալիևի հանդիպման ժամանակ: