Արտաքին 2 տարի առաջ - 17:24 07-01-2024

Իտալիան առաջարկել է Եվրամիության բանակ ստեղծել

Tert.am-ի փոխանցմամբ՝ Իտալիայի արտգործնախարար Անտոնիո Տայանին La Stampa-ին տված հարցազրույցում ասել է, որ Եվրամիությունը պետք է ստեղծի իր միասնական բանակը։ Նա ընդգծել է, որ իր ղեկավարած «Առաջ Իտալիա» կուսակցության համար առաջնահերթություն է եվրոպական երկրների միջև պաշտպանության ոլորտում ավելի սերտ համագործակցությունը։

«Եթե մենք ուզում ենք խաղաղարար լինել աշխարհում, մեզ անհրաժեշտ են եվրոպական զինված ուժեր։ Եվ սա հիմնարար պայման է, որպեսզի կարողանանք արդյունավետ եվրոպական արտաքին քաղաքականություն վարել»,- ասել է Տայանին։

ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ աշխարհում ԱՄՆ-ի, Չինաստանի, Հնդկաստանի, Ռուսաստանի պես խոշոր խաղացողների և Մերձավոր Արևելքից մինչև Հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջան ձգվող ճգնաժամերի պայմաններում Եվրոպայի քաղաքացիներին կարող է պաշտպանել միայն Եվրամիությունը։

ԵՄ-ն բազմիցս բարձրաձայնել է միասնական բանակ ստեղծելու հնարավորության մասին։ Այսպես, եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը 2021 թվականին ասել է, որ Եվրամիությանն անհրաժեշտ է արագ արձագանքման միասնական ուժ։ Նա նաև խոսել է 2022 թվականի մայիսին՝ Ուկրաինայի տարածքում հակամարտության բռնկումից հետո սեփական զինված ուժեր ստեղծելու անհրաժեշտության մասին։

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
15:09 4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
15:29 Ծառուկյանի դաժան խոստումը․ մարտիկը բացահայտել է, թե ինչպես է ավարտելու առաջիկա մենամարտը
16:38 Սարիգյուղում «Mercedes»-ը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը. կան վիրավորներ
15:57 Դատարանը բավարարել է Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ»-ի
11:11 Մարտունիում համերգի ժամանակ 18-ամյա երիտասարդը գլխի հատվածում հարված է ստացել և տեղափոխվել Երևան
19:48 Ուկրաինայի զինված ուժերը հարված են հասցրել Բելգորոդին
20:16 Անջելինա Ջոլին այցելել է Ուկրաինա
17:21 Մեր սիրելի եղբայրներն այսօր մեր համազգային ամոթի խտացումն են` գտնվելով Բաքվի բանտում. Բագրատ Սրբազան