Ուղիղ եթեր
Արտաքին 11 րոպե առաջ - 10:51 09-11-2026

Թրամփը խոստովանել է, որ ԱՄՆ-ում արտաքսման քաղաքականությունը չափազանց խիստ է եղել

ԱՄՆ ներկայիս վարչակազմի արտաքսման քաղաքականությունը չափազանց խիստ է եղել, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը CBS News-ին տված հարցազրույցում։

Ամերիկացի առաջնորդին հարցրել են, թե արդյոք նա կարծում է, որ իր արտաքսման քաղաքականությունը չափազանց հեռու է գնացել։ «Կարծում եմ՝ այն չափազանց խիստ էր։

Այո՛», – պատասխանել է պետության ղեկավարը։

Միգրացիոն քաղաքականության ինստիտուտ անկախ ոչ կառավարական կազմակերպության տվյալներով՝ Թրամփի երկրորդ ժամկետի առաջին 18 ամիսների ընթացքում ԱՄՆ-ից արտաքսվել է մոտ 980,000 մարդ։ Նույնիսկ նրանք, ովքեր ապրել են ԱՄՆ-ում 10 կամ ավելի տարի, արտաքսվել են։

Ամերիկացի առաջնորդը բազմիցս հայտարարել է, որ իշխանության գալուց առաջ մոտ 25 միլիոն մարդ անօրինական կերպով մուտք է գործել երկիր։ Նա պաշտպանել է ավելի խիստ ներգաղթային քաղաքականությունը։