Արտաքին 4 տարի առաջ - 15:12 27-07-2021

ԵՄ-ն հասել է կարևոր նպատակի COVID-19-ի դեմ պատվաստման հարցում. ԵՀ ղեկավար

Եվրամիության իշխանությունները հասել են իրենց նպատակին՝ հուլիսի վերջին առնվազն մեկ չափաբաժնով COVID-19 կորոնավիրուսի դեմ պատվաստվել է չափահաս բնակչության 70%-ը: Այս մասին այսօր՝ հուլիսի 27-ին, հայտարարել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյաենը:

«ԵՄ-ն իր խոստումը պահեց և կատարեց այն: Մեր նպատակն էր հուլիսին պատվաստանյութի գոնե մեկ չափաբաժնով պաշտպանել ԵՄ չափահաս բնակչության 70%-ին: Այսօր մենք հասանք այդ նպատակին»,- ասել է նա:

Ավելին, նրա խոսքով, Եվրամիության չափահաս բնակչության 57%-ն արդեն անցել է կորոնավիրուսի դեմ պատվաստումների ամբողջական կուրսը:

«Այս թվերը Եվրոպան դասում են աշխարհի առաջնորդների շարքին: Բաց թողածը լրացնելու գործընթացը շատ հաջող է եղել, բայց մենք պետք է շարունակենք ջանքեր գործադրել»,- նշել է ֆոն դեր Լյաենը:

Եվրահանձնաժողովի ղեկավարը ընդգծել է, որ «դելտա շտամը շատ վտանգավոր է»:

«Ուստի ես կոչ եմ անում բոլորին, ով հնարավորություն ունի, պատվաստվել: Սեփական առողջության համար և մյուսներին պաշտպանելու համար: ԵՄ-ն կշարունակի տրամադրել պատվաստանյութերի բավարար ծավալներ»,- եզրափակել է նա:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
20:18 «Կարապետյան» հիմնադրամը կվճարի 100 լավագույն ուսանողների մեկ տարվա ուսման վարձը