Արտաքին 5 տարի առաջ - 23:29 19-07-2021

Իսրայելն ուժեղացնում է COVID-19-ի սահմանափակումները

Իսրայելի իշխանությունները խստացնում են կարանտինի սահմանափակումները՝ կոչ անելով պատվաստումներ իրականացնել և փակ տարածքներում դիմակներ կրել: Սահմանափակումներ են մտցվում կորոնավիրուսի Դելտա շտամի տարածման պատճառով: Այս մասին ասված է Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի հայտարարության մեջ:

«Դելտա շտամի համաճարակը շարունակում է արագորեն տարածվել ամբողջ աշխարհում: Դա շատ ավելի վարակիչ մուտացիա է, քան դրան նախորդածները: Աշխարհը «կարմրում է»», - ասել է Իսրայելի կառավարության ղեկավարը:

Բենեթը կոչ է արել չպատվաստված քաղաքացիներին, որոնք մեկ միլիոնից ավելի են, պատվաստվել կորոնավիրուսի դեմ:

«Նրանք, ովքեր չեն պատվաստվել, վտանգում են իրենց, իրենց ընտանիքների, ընկերների առողջությունը՝ հատկապես ուսումնական տարվա սկզբին», - նշել է վարչապետը:

Նա նաև խստորեն խորհուրդ է տվել դիմակներ կրել փակ տարածքներում:

«Դելտային հաղթում են պատվաստանյութերը և դիմակներ կրելը», - վստահեցրել է Բենեթը:

Նա ընդգծել է կառավարության հիմնական նպատակը՝ ուսումնական տարին առանց ընդհատումների սկսելը: Եվ գործողությունները, որոնք այժմ ձեռնարկում են իշխանությունները, ուղղված են դրան:

Նախօրեին հաղորդվել է, որ Իսրայելում քրեական պատասխանատվության կենթարկվեն ինքնամեկուսացումը խախտողները: Տեխնոլոգիական միջոցները կօգտագործվեն ինքնամեկուսացման մեջ գտնվող անձանց գտնվելու վայրը ստուգելու համար:

Միևնույն ժամանակ, Բրիտանիայում COVID-19-ի նոր բռնկման ֆոնին կարանտինը չեղյալ է հայտարարվում: Գիշերային ակումբները կարող են կրկին աշխատել, այլ հաստատություններին թույլատրվել է աշխատել առանց սահմանափակումների: Վերացվել է նաև պարտադիր դիմակի կրման, սոցիալական հեռավորության պահպանման և տնից աշխատելու պահանջը:

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ

Ձեզ գուցե հետաքրքրի