Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 13:57 16-07-2021

Էներգառեսուրսները չպետք է դառնան Կրեմլի զենքը. Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հինգշաբթի Սպիտակ տանը կայացած բանակցություններից հետո հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով, որի հիմնական թեմաներից էին Ռուսաստանի հետ հարաբերությունները և «Հյուսիսային հոսք 2» գազատարի ճակատագիրը:

Նախագահ Բայդենը շեշտել է, որ իրեն անհանգստացնում է գազատարը սարքավորումներով հագեցնելու Գերմանիայի որոշումը: Ըստ նրա՝ հիմնական մասնակիցների նկատմամբ պատժամիջոցներ չկիրառելու որոշումը պայմանավորված էր նրանով, որ գազատարի շինարարությունն ավարտին էր մոտենում:

Նախագահի կողմից պատժամիջոցներ չկիրառելը գրեթե միաձայն քննադատության է արժանացել ինչպես դեմոկրատական, այնպես էլ հանրապետական ​​քաղաքական գործիչների կողմից, որոնք կարծում են, որ «Հյուսիսային հոսք 2»-ի գործարկումը Կրեմլին թույլ է տալու Ուկրաինային զրկել իր տարածքով բնական գազի տարանցումից ստացված եկամուտներից:

Բայդենն ասել է, որ ինքն ու Անգելա Մերկելը համակարծիք են, որ Ռուսաստանը չպետք է օգտագործի էներգառեսուրսները՝ իբրև աշխարհաքաղաքական զենք:

Անգելա Մերկելը, հիշատակելով տարաձայնությունները, մասնավորապես Չինաստանի նկատմամբ ռազմավարության վերաբերյալ, որի հետ Գերմանիան փորձում է զարգացնել առևտրային հարաբերությունները, շեշտադրում է արել նրա վրա, թե ինչն է միավորում երկու երկրին. «Մենք ընդհանուր արժեքներ ունենք, մենք ընդհանուր վճռականություն ունենք՝ դիմակայելու մեր ժամանակների մարտահրավերներին»:

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:53 ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը