Արտաքին 5 տարի առաջ - 14:33 06-07-2021

Սլովենիայի վարչապետը ԵՄ-ին կոչ է արել պատրաստվել կորոնավիրուսի չորրորդ ալիքին

Եվրամիության երկրներին անհրաժեշտ է նախապատրաստվել COVID-19-ի պոտենցիալ չորրորդ ալիքին՝ խուսափելու համար խնդիրներից, որոնք եղել են 2020 թվականին: Այս մասին հայտարարել է Սլովենիայի վարչապետ Յանեզ Յանշան, որն այժմ նախագահում է ԵՄ երկրների խորհուրդը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք տեսնում ենք սոցիալական կյանքի աստիճանական վերականգնում, բայց կենտրոնանում ենք պոտենցիալ չորրորդ ալիքի նախապատրաստման վրա: Մենք չենք ցանկանում, որ դա իր հետ բերի այն խնդիրները, որոնք կային նախորդ տարի: <…> Մեր առաջին կարճաժամկետ առաջնահերթությունն է անել ամեն հնարավորը չորրորդ ալիքը կանխարգելելու համար, որովհետև այն նորից կկանգնեցնի կյանքը Եվրոպայում»,- ասել է Յանշան՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանում:

Նրա խոսքով, ԵՄ երկրները պետք է հնարավոր ամեն ինչ անեն «նորմալ կյանքին» վերադառնալու համար, ինչպես մինչ համավարակն էր: Միևնույն ժամանակ, նրա կարծիքով, որոշ միջոցառումներ պետք է պահպանվեն «ավելի երկար ժամանակով»:

Ամենից շատ դիտված

21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
09:00 ՌՈ պետը գլխավոր խորհրդական է նշանակվել հետին թվո՞վ
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել