Արտաքին 5 տարի առաջ - 21:34 30-06-2021

Լավրովը հաղորդել է «Ստամբուլի» ջրանցքի շինարարության հարցում Թուրքիայի հետ փոխգործակցության մասին

Անթալիայում բանակցությունների ընթացքում Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները նշել են, որ Ստամբուլի ջրանցքի կառուցումը չի ազդի Սև ծովում օտարերկրյա նավատորմի ներկայության վրա: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» -ն:

«Մենք գոհ ենք մեր թուրք ընկերների, գործընկերների հետ Մոնտրյոյի կոնվենցիայի իրականացման շուրջ փոխգործակցությունից:

Այսօր բանակցությունների ընթացքում մենք հաստատեցինք, որ Ստամբուլի ջրանցքի կառուցման ծրագրերը ոչ մի կերպ չեն ազդի Սև ծովում օտարերկրյա պետությունների նավատորմերի ներկայության չափորոշիչների վրա», - հայտարարել է Լավրովը:

Հունիսի 26-ի կեսօրին, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ, մեկնարկեց Ստամբուլի ջրանցքի շինարարությունը քաղաքի հյուսիս-արևմտյան ծայրամասում, որը Բոսֆորին այլընտրանք կլինի: Ջրանցքի կառուցումը կտևի վեց տարի և կարժենա 15 միլիարդ դոլար:

Ամենից շատ դիտված

23:39 Դանակահարություն Գյումրիում. Սայաթ-Նովա փողոցը կաթվածահար է
09:00 Հրազդանի մայթերը՝ միջպետական մայրուղու գնով. Սասուն Միքայելյանի որդու «կարճատեսությունը»՝ բանակից ազատվելու հիմք
12:25 Արմավիրի մարզում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա
21:30 Փաշինյանը վախենում է արձակուրդն արտերկրում անցկացնելուց
16:00 Ծառուկյանին ունեզրկո՞ւմ են, թե՞ փրկագին են ուզում, որ ազատեն
15:36 Գժվելիքս. Նորայր Նիկոյանի հոլովակը ավտովթարից մահացած քրոջ փոքրիկի հետ
10:48 Ֆրանսիան հոգնել է կիսամերկ զբոսաշրջիկներից. 150 դոլար տուգանք՝ քաղաքում առանց շապիկի շրջելու համար
21:15 Նոր ինքնաթիռն անվանակոչվել է երգչուհի Տաթև Ասատրյանի պատվին. ինչ անակնկալ է պատրաստվել
21:00 «88»-ի շուրջ նոր աղմուկ․ 33 խախտում, ժամկետանց ապրանքներ. ընկերության արձագանքը
14:08 Երգիչ Վիգեն Հովսեփյանն ու բժշկուհի Շաքե Հմայակյանը ամուսնալուծվել են. ո՞րն է եղել պատճառը