Արտաքին 5 տարի առաջ - 16:56 15-06-2021

Սիրիայում ԱՄՆ ռազմական կոնտինգենտի կողքին ձևավորվել է ջիհադիստների օջախ. Զախարովա

Ջիհադիստ արմատականների օջախը ձևավորվել է Սիրիայի հյուսիս-արևելքում՝ ամերիկյան ռազմական կոնտինգենտի անմիջական հարևանությամբ՝ այն դեպքում, երբ Արևմուտքի շարադրմամբ՝ այդ տարածքը «անվտանգության կղզի» է: Այս մասին երեքշաբթի գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր Telegram ալիքում:

«Արևմտյան շարադրման մեջ, երբ խոսքը վերաբերում է Սիրիայի «բարգավաճող» տարածաշրջանին, որը գտնվում է ամերիկամետ ուժերի վերահսկողության տակ, նրանք սովորաբար երանելի պատկեր են նկարում. հյուսիս-արևելքը ներկայանում է որպես արաբական հանրապետության «անվտանգության կղզի»: Սակայն իրականում ամերիկյան ռազմական կոնտինգենտի անմիջական հարևանությամբ ստեղծվել է իսկական ջիհադիստական օջախ, որտեղից պարբերաբար փախչում են արմատականներ, որպեսզի մահ և քաոս սերմանեն երկրի ամբողջ տարածքում և դրա սահմաններից դուրս: Ի դեպ, լրատվամիջոցները պարբերաբար հայտնում են, որ ճամբարում մյուս բնակիչների մեջ գտնվում են ույղուրներ, որոնց մասին հավաքական Արևմուտքը այնքան է սիրում անհանգստանալ Չինաստանի վրա տեղեկատվական գրոհների համատեքստում: Բայց, ինչպես մենք գիտենք, #դաայլ է»,- գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Դիվանագետը ուշադրություն է դարձրել Wall Street Journal-ի տեղեկատվությանը՝ «Սիրիայի Ալ-Հոլ ճամբարում ժամանակավոր տեղափոխված անձանց մնալու ցնցող մանրամասների» մասին, որը գտնվում է ԱՄՆ-ի կողմից աջակցվող «Սիրիական ժողովրդավարական ուժերի» վերահսկողության տակ:

Ամենից շատ դիտված

13:28 Սոնա Եսայանը պատասխանել է երեխա չունենալու հարցերին
13:53 19.561.949.303 դրամ․ ինչ են ուզում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից
22:18 Իր հայտարարությամբ Փաշինյանը արձանագրում է Եկեղեցու դեմ իր հակասահմանադրական արշավի նոր փուլի մեկնարկը
20:05 Վարդավառի ժամանակ հայերին վիրավորելու համար ռուս բլոգերի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
22:30 Որոշ մասնավոր տարածքներ ավելի մասնավո՞ր են, քան մնացածը․ մոպեդավարին սպանած բարդին և սատկացված առյուծը
20:30 750 դոլար վճարեցինք, բայց խնդիրը չլուծվեց. Հնդկաստանի քաղաքացիները պնդում են՝ խաբեության զոհ են դարձել
18:08 Ինչ անում եմ, վարչապետի համար է, որ թիրախում չհայտնվի. Թաթուլ Ասիլյանը՝ Կոնջորյանների սկանդալի մասին
14:40 Եթե եղբայրը մեղավոր է, Հայկ Կոնջորյանը պետք է հեռանա. հարցում
16:41 Լիլիթ Բասյանն ու նրա բրազիլացի ընտրյալը նոր լուսանկարներ են հրապարակել
11:27 ԱՄՆ Սենատն աջակցել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծին. Զելենսկի