Արտաքին 5 տարի առաջ - 14:16 26-05-2021

Թեհրանում տեղի է ունեցել հայ-իրանական գործարար համաժողով

Իրանի Իսլամական Հանրապետության Թեհրան քաղաքում, ՀՀ դեսպանության աջակցությամբ, տեղի է ունեցել հայ-իրանական գործարար համաժողով: Համաժողովը կազմակերպվել է ԻԻՀ առևտրի պալատում` ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի` Իրանի Իսլամական Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակում: Այդ մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Համաժողովից առաջ առանձնազրույց է տեղի ունեցել ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի և Թեհրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի նախագահ Մասուդ Խանսարիի միջև: Կողմերը կարևորել են երկու երկրների գործարարների միջև ձևավորված գործակցությունը և ընդգծել զարգացման հսկայական ներուժի առկայությունը:

Հանդիպման ընթացքում գործարարներին մասնավորապես հետաքրքրել է Հայաստանի հարկային, մաքսային օրենսդրության և վարչարարության ոլորտներում նոր փոփոխությունները: ՊԵԿ պատվիրակության կողմից մատնանշվել են վերջին տարիներին իրականացված բարեփոխումները, որոնք էական ազդեցություն են ունեցել երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման գործում:

Ամենից շատ դիտված

21:49 Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու խորանի մոտից գողացել են փեսայի «iPhone 16 Pro»-ն և հարսի «iPhone 17 Pro Max»-ը
18:00 ՀՀ-ն չի ստորագրել եվրոպական խարտիան, անվտանգության խնդիր չունե՞նք
19:37 Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորը ինքնաբացարկ է հայտնել․ «ՓաստԻնֆո»
15:26 Սիրահարվել կրկին ու կրկին. Ռոմելա Սարգսյանի խորհրդավոր գրառումը
16:51 Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյանի ուղերձը՝ Սրբուհի Գալյանին
20:18 Հերթը Կոտայքինն է․ հաջորդն արգելվելու է այս մարզի տրանսպորտի մուտքը Երևան
16:17 Արսեն Գևորգյանի երազանքները մենք տանելու ենք առաջ․ Անուշ Միրզոյան
17:16 Արսենը պայքարում էր Ստեփանավանի բարեկեցության համար․ Իրինա Յոլյան
09:13 Թրամփը, Պուտինը և Սի Ցզինպինը կհանդիպեն նոյեմբերի 19-ին Չինաստանում
18:14 Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին 3–րդ անգամ են վիրահատել. ազդրի ոսկորից մի հատված տեղափոխել են ծնկի հատված