Ավելին 5 տարի առաջ - 15:54 17-05-2021

Սերգեյ Բեզրուկովի նախկին կինը պատմել է ռեժիսորի ոտնձգությունների մասին

Ռուս դերասանուհի Իրինա Բեզրուկովան պատմել է ռեժիսորի ոտնձգությունների մասին։ Արտիստի խոսքով՝ վերջինս իրեն ինտիմ մտերմության դիմաց կերիերայի թռիչք է խոստացել։ Ռեժիսորին չի կաշկանդել նույնիսկ կնոջ ներկայությունը։ Կյանքի մանրամասները Բեզրուկովան պատմել է «НТВ» հեռուստաալիքի եթերում Звезды сошлись հաղորդման ժամանակ։

«Ես 25 տարեկան էր։ Ես ամուսնացած էի, երեխա ունեի։ Գրիմի սենյակում մի մարդ մոտեցավ ու գրկեց։ Դա շատ կեղտոտ էր, անպարկեշտ»,- հիշել է դերասանուհին՝ հավելելով, որ ոտնձգությունների համար հարվածել է ռեժիսորին, ինչը նրան շոկի է ենթարկել։

Սակայն նա չի դադարեցրել Բեզրուկովայի հետ մտերմանալու փորձերը և հոնորարի չափը քննարկելու համար նրան հյուրանոցային համար է հրավիրել։ Այդ պահին սենյակում է գտնվել նրա կինը, որին ռեժիսորը խնդրել է պատշգամբ դուրս գալ։ «Նա կանգնած էր պատշգամբում, նայում էր հեռուն։ Ես կանգնած էի մուտքի դռան մոտ, եւ մարմնով ինձ էր մոտեցել։ Ասաց․ «Եթե դու ինձ չսիրես մինչեւ ֆիլմի վերջը, ես կվերահնչյունավորեմ հերոսիդ»»,- պատմել է արտիստը։

Նա հավելել է, որ ի վերջո ռեժիսորի հետ մտերմության մերժումն ազդել է իր հետագա կարիերայի վրա, սակայն անկախ դրանից՝ Բեզրուկովան չի զղջում իր որոշման համար։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում