Արտաքին 5 տարի առաջ - 23:11 14-05-2021

ԱՄՆ-ը պահանջել է ետ քաշել ադրբեջանական զորքերը Հայաստանի սահմանից

Վաշինգտոնը հույս է հայտնել, որ Բաքուն անհապաղ դուրս կբերի զորքերը Հայաստանի սահմանից։ Այս մասին հեռախոսազրույցի ժամանակ ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Ջալինա Փորթերը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը ուշադիր հետևում է Սյունիքի մարզի սահմանին տիրող իրավիճակին։
«Հայաստանի տարածքում ադրբեջանական զորքերի տեղաշարժը անպատասխանատու և անհիմն սադրիչ քայլ է»,- ասել է նա:

Ինչպես հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, երեկ կողմերը պայմանավորվել են, որ ադրբեջանցի զինվորականները լքեն Սյունիքի մարզի տարածքը: Ըստ նրա՝ Բաքուն մասամբ է կատարել պայմանավորվածությունը: Դրանից հետո Փաշինյանը նամակ է գրել Վլադիմիր Պուտինին՝ ռազմական օգնություն խնդրելով:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից