Ներքին 5 տարի առաջ - 13:42 04-05-2021

Իմ գործընկերները վերջապես վերադարձել են հայամետ քաղաքականության․ Տարոն Սիմոնյան

Ես չէի կարող չարձագանքել այն հանգամանքին, որ իմ գործընկերները վերջապես վերադարձել են հայամետ քաղաքականության: Մայիսի 4-ին այս մասին Ազգային ժողովի նիստին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։ Նա մեկնաբանել է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում ադրբեջանցիների «վերանորոգման աշխատանքները», որոնք ուղղված են հին հայկական քաղաքի պատմական տեսքի աղավաղմանը:

Այս հայտարարությունը բուռն արձագանք առաջացրեց իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավորների կողմից: Նիստերի դահլիճը շատ աղմկոտ դարձավ:

Այնուամենայնիվ, Սիմոնյանը հանգիստ և ժպիտը դեմքին շարունակեց ծաղրանքով «գովաբանել» իր գործընկերներին:

«Հանգիստ: Իմ գործընկերը՝ պարոն Վարդանյանը, վերջապես վերադարձավ իր հիմնական մասնագիտական գործունեությանը՝ միջազգային մարդասիրական իրավունքին»,- ասաց Սիմոնյանը՝ նկատի ունենալով իշխող« Իմ քայլը» դաշինքի պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Վարդանյանին, ով բուռն քննադատությամբ էր հանդես եկել Ղարաբաղում Բաքվի բարբարոսական քաղաքականության վերաբերյալ:

Սիմոնյանին կրկին փորձեցին ընդհատել: Նա սկսեց բարձրացնել ձայնը, ապա միջամտեց խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանը:

Նա պատգամավորներին խնդրեց հանգստանալ, բայց միաժամանակ շտապեց հավելել, որ Տարոն Սիմոնյանի հայտարարություններն «իսկապես վիրավորական են բոլորի համար»:

«Հայամետ քաղաքականությանը թող վերադառնան դրանից հեռվացածները»,- ասաց Միրզոյանը:

Սիմոնյանն ի պատասխան նկատեց, որ ժողովուրդն ինքը կդատի բոլորին: Ապա պատգամավորը կրկին նշեց, որ իշխող դաշինքի իր գործընկերները հաճելիորեն զարմացրին իրեն:

Սիմոնյանը շեշտեց, որ եթե Հայաստանի իշխանություններն իսկապես ցանկանում են հասնել միջազգային հանրության կողմից Ղարաբաղի անկախության եւ այնտեղ ապրող հայերի իրավունքների ճանաչմանը, ապա պաշտոնական Երեւանի քաղաքականությունը չպետք է հակասի պետական հռետորաբանությանը:

Ամենից շատ դիտված

08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
09:00 ՌՈ պետը գլխավոր խորհրդական է նշանակվել հետին թվո՞վ
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
17:30 Թակարդ՝ վարձակալների համար. անշարժ գույքի շուկայի զեղծարարների նոր ու հին սխեմաները
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել
12:21 Լոռու մարզում 2,5-ամյա երեխան 2-րդ, 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով հոսպիտալացվել է
23:18 Կան ընդդիմադիր ուժեր, ովքեր իրենց սև գործը արեցին ընտրական փուլում, դրանց մենք համարում ենք Փաշինյանի պրոքսի ուժեր
21:05 70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են կալանքի
22:44 Պապոյանն այցելել է Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայան
22:17 Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին

Ձեզ գուցե հետաքրքրի