Ուղիղ եթեր
copy image url
Խոսք 2 տարի առաջ - 23:01 14-01-2022

Իշխանությունը միայն մտածում է հակառակորդ պետության պահանջները բավարարելու մասին. Տարոն Սիմոնյան

Սահմանային լարված իրավիճակի, մարդկանց իրավունքների և անվտանգության պաշտպանության ՄԻՊ-ի կատարած աշխատանքի, Նիկոլ Փաշինյանի արված՝ Արցախի բնակչության վերաբերյալ հայտարարության մասին Oragir.news-ի հետ զրուցել է ԱԺ նախկին պատգամավոր, իրավաբան, փաստաբան Տարոն Սիմոնյանը։

Սիմոնյանը, անդրադառնալով նախօրեին տեղի ունեցած սահմանային լարված իրավիճակին, ասաց, որ եթե պետական քաղաքականություն ասելով՝ նկատի ունեք կառավարության քաղաքականությունը, ապա դա բացակայում է։ Պետական քաղաքականություն է նաև Մարդու իրավունքների պաշտպանի քաղաքականությունը, որը սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանությամբ ուղղությամբ բավական աշխատանք է իրականացնում, նաև միջազգային ատյաններում խնդիրների բարձրացման ուղղությամբ։ Իսկ կառավարությունն այս բնագավառում անգործության է մատնված, որովհետև ոչ միայն չեն գնահատում ստեղծված իրավիճակն այդ բնակիչների աչքերով, թե նրանք ինչ վիճակում են հայտնվել, այլ նաև իրենց հայտարարություններով վնասում են այդ բնակիչների իրավունքներին, այդ թվում՝ նրանց սեփականության իրավունքից զրկման իմաստով։ «Նույն կառավարությունը սեփականության վկայականներ է տվել շատ անձանց, բայց այդ տարածքներն այժմ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Իսկ պաշտոնական անձինք երբեմն հայտարարություններ են կատարում՝ ասելով, թե «դրանք Հայաստանի տարածքները չեն»։ Եթե Հայաստանի տարածքները չեն, բա այդ ո՞վ էր սեփականության վկայականները բաժանում ժամանակին։ Այսինքն՝ այս բնագավառում և քաղաքականությունն է բացակայում, և ի վնաս բնակիչների է շատ դեպքերում»,- նշեց նա։

Անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպանի այն խոսքին, որ բնակիչներին մոտ գտնվող ադրբեջանցի զինծառայողները պետք է հեռացվեն տարածքից, որովհետև նրանց կյանքի իրավունքին անմիջական վտանգ է սպառնում, և նրանք չեն կարողանում իրենց բնականոն գործունեությունը կազմակերպել, փաստաբանն ասաց. «Սա նշանակում է, որ սահմանային բնակավայրերից հեռու պետք է լինեն զինվորները և ռազմական օբյեկտները, որպեսզի դրանք հանկարծ չդիտարկվեն այդ բնակիչների, այդ թվում՝ կյանքի իրավունքի նկատմամբ սպառնալիք, էլ չեմ խոսում սեփականության իրավունքի մասին, քանի որ բազմաթիվ են դեպքերը, երբ բնակիչների անասունները գողացվում ու սպանվում են ադրբեջանցի զինվորականների կողմից։ Ես այդ հայեցակարգը չափազանց կարևոր եմ համարում, որովհետև այլ տարբերակ չի կարելի դիտարկել։ Իսկ երբ կառավարությունն ասում է՝ հայելային հեռացում անենք, մենք չենք կարող մեր բնակավայրերից հեռանալ։ Մեր բնակավայրերը սահմանին են, հայելային հեռացում չենք կարող անել։ Մենք չենք կարող մեր բնակավայրերից մեր զինվորներին հեռացնել, բայց դիմացի պետության զինվորները պետք է գնան, որովհետև այնտեղ բնակավայր չկա։ Հետևաբար՝ այստեղ հայելային հեռացման մասին չի կարող խոսք լինել, այստեղ, մարդու իրավունքների պաշտպանությամբ պայմանավորված՝ թշնամական զորքի հեռացման մասին է խոսքը»։

Նիկոլ Փաշինյանի արված՝ Արցախի բնակչության վերաբերյալ հայտարարությունը, ըստ Սիմոնյանի, պետք է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափի շրջանակներում լուծել։

«Եթե մենք խոսում ենք փախստականների մասին, ապա պետք է խոսվի նաև Շահումյանի, Գետաշենի շրջանների, Բաքվի փախստականների մասին։ Չի կարելի միայն մտածել թշնամի պետության պահանջների մասին ու քո պահանջների մասին մոռանալ։ Այդ հարցը փաթեթով պետք է լուծել, առավել ևս որ առաջնային նշանակության հարց է Հադրութի, Շուշիի հայ փախստականների հարցը։ Ես չգիտեմ՝ դիտավորության, չիմացության, անգրագիտության, անկարողության կամ այլ պատճառներով մեր կառավարությունը մոռանում է հայկական շահի պաշտպանությունը, բայց ամեն դեպքում նախ պետք է հասկանան, որ իրենք մեր երկրի պաշտպանությամբ պետք է զբաղվեն, ոչ թե որևէ այլ երկրի։ Ժողովուրդն ընտրել է այդ մարդկանց, իհարկե, շատ վատ է արել, որ ընտրել է, և այդ մարդիկ պետք է պաշտպանեն մեր ազգի ու պետության շահերը, ոչ թե մտածեն հակառակորդ պետության պահանջների մասին»,- եզրափակեց նա։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

09:46 Արարատի մարզում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանը. shamshyan.com
12:47 Ադրբեջանցիները թալանում ու զվարճանում են օկուպացված Ստեփանակերտի տներում
12:21 Չի վախենում, խմած չէ և բարձր է օրենքից. Նիկոլ Փաշինյանի տեսանյութի «մեսիջները»
14:11 Մարդիկ սնունդ են բաժանում երթով դեպի Երևան շարժվող Բագրատ Սրբազանին և իր համակիրներին
21:47 «Բոլոլա ա լինելու». աշխատանքից հեռացված վարորդ Ռուստամը միացավ պայքարին
20:54 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթի շարքերը ստվարանում են. ՈւՂԻՂ
20:36 «ՏաԼույս» երգչախումբն Արցախի ու Հայաստանի օրհներգերով դիմավորեց Բագրատ Սրբազանին
14:31 Երևանում կարկուտ է տեղում
17:43 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասավ Գեղարքունիք․ այստեղ ևս ջերմ ընդունելություն էր սպասվում
21:59 Տավուշյան պայքարը դժվար է լինելու, բայց պատվաբեր․ անհրաժեշտ է մասնակիցների առավելագույն քանակ