Ավելին 5 տարի առաջ - 11:06 22-02-2021

ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆՆ ԱՊԱՀԱՐԶԱՆԻ ՀԱՅՑ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ

Ամերիկահայ հեռուստաաստղ, ձեռնարկատիրուհի Քիմ Քարդաշյանը 7 տարվա համատեղ կյանքից հետո ամերիկացի հիփ-հոփ կատարող Քանյե Ուեսթից ամուսնալուծվելու հայց է ներկայացրել։ Այս մասին հայտնում է TMZ պորտալը՝ նշելով, որ նախկին սիրեցյալներն ամուսնական պայմանագիր ունեն, որում հստակ կանոնակարգված է համատեղ ունեցվածքի բաժանումը։

Պորտալի հաղորդմամբ՝ Քարդաշյանն ու Ուեսթը պայմանավորվել են երեխաների նկատմամբ համատեղ խնամակալության վերաբերյալ։ Բացի այդ, ինչպես հայտնում է պարբերականը, նրանցից ոչ ոք մտադիր չէ վիճարկել կնքված պայմանագրի կետերը։

Նրանց ընդհանուր կարողությունը գնահատվում է մի քանի միլիարդ դոլար։ Հեռուստատեսությունում աշխատանքից բացի, Քիմը մի ողջ կարողություն է կարողացել կուտակել՝ շնորհիվ ներքնազգեստի շարքի։ Իսկ Քանյեն երկար տարիներ թողարկում է հագուստ և կոշիկ, որոնք ժողովրդականություն են վայելում ողջ աշխարհում։

Այն մասին, որ զույգն ամուսնալուծության շեմին է, հայտնի էր դարձել հունվարին։ Նախաձեռնողը Քիմն է։ Հաղորդվել է նաև ամուսնալուծությունից հետո Լոնդոն տեղափոխվելու և Եվրոպայում քարոզչական գործունեություն ծավալելու Ուեսթի պլանների մասին։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ