Արտաքին 4 տարի առաջ - 09:18 20-11-2021

Քիմ Քարդաշյանն ինքնաթիռ է վարձել Աֆղանստանից կին ֆուտբոլիստներին տարհանելու համար

Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն օգնել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլից տարհանել կին ֆուտբոլիստների ազգային երիտասարդական թիմին և նրանց ընտանիքներին, ինչի մասին աստղը գրել է իր ֆեյսբուքյան էջում:

«Այնպիսի արտոնություն է լինել Աֆղանստանի Կանանց երիտասարդական հավաքականի այս փրկարար առաքելության մի մասը: Բոլոր աղջիկներն իրավունք ունեն լինել այն, ինչ ուզում են: Նրանք համարձակ են և ողբերգական է, որ ստիպված են եղել փախչել իրենց երկրից, քանի որ ցանկանում են զբաղվել իրենց սիրած սպորտով:

Բայց աշխատանքը շարունակվում է։ Աֆղանստանում դեռ կան մարզուհիներ, որոնց կյանքը վտանգի տակ է։ Թալիբները գլխատել են աֆղան վոլեյբոլիստ Մահջաբին Հակիմիին, որը քսան տարեկան էր և իր ծաղկուն տարիքում: Թալիբները որսում են խաղացողների, ինչպես նաև շատ ուրիշների:

Նրանք կին լրագրողների, կին դատավորների և ակտիվիստների որս են անում։ Կան մանկատներ, որոնք սարսափելի կերպով վաճառում են իրենց որբերին փողի համար։ Ամենամեծ խնդիրն այն է, որ չկան երկրներ, որոնք այդ մարդկանց ընդունեն որպես փախստականներ։

Մեզ ավելի շատ երկրներ են պետք, որոնք իրենց ձեռքերը բացեն այս մարդկանց առաջ, որոնք ամեն օր վախի մեջ են ապրում»,- գրել է Քարդաշյանը:

Քարդաշյանի վարձակալած ինքնաթիռով ընդհանուր առմամբ 130 մարդ է տարհանվել:

Քարդաշյանը նշել է՝ ինքն այնքան երախտապարտ է, որ կարողացել է օգնել այդ խիզախ կանանց և նրանց ընտանիքներին՝ իրենց նոր տուն հասցնելու:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող