Արտաքին 4 տարի առաջ - 19:35 31-12-2021

Քիմ Քարդաշյանն աջակցել է բանտարկյալին

Իրավաբանական կրթություն ստացած հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը շնորհակալություն է հայտնել Կոլորադոյի նահանգապետ Ջարեդ Պոլիսին` բեռնատարի վարորդ Ռոջել Ագիլերա-Մեդերոսի պատիժը մեղմելու համար:

Ագիլերա-Մեդերոսը 2019 թվականին ավտովթարի է ենթարկվել, ինչի հետևանքով 4 մարդ մահացել է, 6-ը՝ վիրավորվել։ Վարորդը պնդել է, որ վթարի պատճառ են դարձել անսարք արգելակները։ Ի սկզբանե նա ազատազրկվել է 110 տարի ժամկետով։ Իսկ այժմ նա պետք է նստի ընդամենը 10 տարի։ 41-ամյա Քարդաշյանը Instagram-ում աջակցել է այս որոշմանը և բանտարկյալին՝ հիշեցնելով, որ նա շարունակում է պնդել ԱՄՆ-ում դատական ​​բարեփոխումների անհրաժեշտությունը։ «Նոր` 10 տարվա ազատազրկման ժամկետի դեպքում նա հինգ տարի անց հնարավորություն կունենա վաղաժամ ազատ արձակվել և վերամիավորվել կնոջ ու որդու հետ»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ