Արտաքին 5 տարի առաջ - 22:07 18-02-2021

ՆԱՏՕ-Ն ՈՒԹ ԱՆԳԱՄ ԿՄԵԾԱՑՆԻ ԻՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԱՔՈՒՄ

ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները համաձայնել են Իրաքում իրենց առաքելությունն ութ անգամ ավելացնել`500-ից դարձնելով 4000 մարդ: Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը։
«Մենք որոշել ենք Իրաքում մեր առաքելության չափը 500-ից հասցնել 4000-ի»,- ասել է նա:
Գլխավոր քարտուղարի խոսքով՝ դա անհրաժեշտ է ահաբեկչության դեմ պայքարում իրաքյան ուժերին աջակցելու համար:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգի հետ քննարկել էր Ռուսաստանի և Իրաքի հարցը:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների

Ձեզ գուցե հետաքրքրի