Արտաքին
Ըստ Վրաստանի վարչապետի՝ Թուրքիան տարածաշրջանի հիմնական խաղացողներից մեկն է
18:22 31-10-2023
Շնորհավորական ուղերձում նշվում է, որ Թուրքիան և Վրաստանն ունեն ամուր կապեր։
Ադրբեջանը 8 միլիոն դոլար է հատկացրել Իրանի հետ կամրջի շինարարությունը շարունակելու համար
17:53 31-10-2023
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել Ադրբեջան-Իրան ավտոմայրուղու և Արաքս գետի վրայով կամրջի կառուցման աշխատանքները շարունակելու միջոցառումների մասին:
Իսրայելի բանակը կատաղի մարտեր է մղում Գազայի հատվածի խորքում
17:27 31-10-2023
Հաղորդվում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվել է Գազայի հատվածի հյուսիսում գտնվող ՀԱՄԱՍ-ի դիրքերի վրա։
ԱՄՆ նախագահի հնարավոր թեկնածուն դժգոհել է, որ ամերիկյան ԶԼՄ-ները չեն անդրադարձել Արցախում կատարված էթնիկ զտմանը
16:36 31-10-2023
ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու համար իր թեկնածությունը առաջադրած ձեռնարկատեր Վիվեկ Ռամասվամին դժգոհել, որ ամերիկյան լրատվամիջոցները չեն անդրադարձել ԼՂ-ում Բաքվի իրականացրած էթնիկ զտմանը։
Եվրոպայի խորհուրդը Արցախից տեղահանվածներին աջակցության միջոցառումների փաթեթ կպատրաստի
16:12 31-10-2023
Միգրացիայի և փախստականների հարցերով հատուկ ներկայացուցիչ Լեյլա Քայաջիկի հոկտեմբերի 11-ի այցից հետո Եվրոպայի խորհուրդը նախապատրաստում է ՀՀ փախստականների ներհոսքին արձագանքելու միջոցառումների փաթեթ։
Թուրքիայում աղքատության շեմը շարունակում է աճել
15:53 31-10-2023
Հոկտեմբերին սովի շեմը կազմել է 13.684 թուրքական լիրա (շուրջ 487 դոլար), իսկ աղքատության շեմը 44.573.3 լիրա (շուրջ 1584 դոլար):
Ինչի կարիք ունեն Արցախում մնացած սակավաթիվ հայերը․ մանրամասնում է Կարմիր խաչի օպերատիվ բաժնի տնօրենը
15:30 31-10-2023
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն մարդասիրական օգնություն է տրամադրում նրանց, ովքեր մնացել են Լեռնային Ղարաբաղում՝ տարածաշրջանի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո։
Բաքվից հայտնում են՝ խաղաղության պայմանագրի կետերի մեծ մասը համաձայնեցվել է
15:24 31-10-2023
Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը հայտարարել է՝ Հայաստանը և Ադրբեջանը համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի կետերի մեծ մասը։
Չնայած Իսրայելի հարցում տարաձայնություններին, Թուրքիան ՆԱՏՕ-ի արժեքավոր անդամ է. Միլլեր
14:38 31-10-2023
Չնայած իսրայելա-պաղեստինյան հակամարտության հարցում Վաշինգտոնի և Անկարայի միջև տարաձայնություններին՝ Թուրքիան ՆԱՏՕ-ի արժեքավոր անդամ է:
Բելառուսը Ռուսաստանից փոխհատուցում է պահանջել. Լուկաշենկո
14:13 31-10-2023
Բելառուսը Ռուսաստանի մոտ բարձրացրել է ԲելԱԷԿ-ն ավելի ուշ շահագործման հանձնելու պատճառով փոխհատուցում վճարելու հարցը, ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
Պուտինը կարծում է, որ ԱՄՆ-ն փորձում է քաոսի միջոցով զսպել և ապակայունացնել իր մրցակիցներին
13:59 31-10-2023
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ մեկ հեգեմոն ունեցող ամերիկյան աշխարհը փլուզվում է և աստիճանաբար դառնում է անցյալ, բայց ԱՄՆ-ը չի ցանկանում համակերպվել դրա հետ։
Մակրոնը մտադիր է պայմանավորվել Ղազախստանից և Ուզբեկստանից ուրանի մատակարարումների ավելացման շուրջ
13:43 31-10-2023
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է պայմանավորվել Ղազախստանից եւ Ուզբեկստանից ուրանի մատակարարումների ավելացման շուրջ։
Կարմիր խաչն օգնություն է տրամադրում Արցախում մնացած հայերին. Մարտին Շուպ
13:39 31-10-2023
Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ԿԽՄԿ օպերատիվ բաժնի տնօրեն Մարտին Շուպը:
Ադրբեջանն օկուպացված Ստեփանակերտում հաղթանակի զորահանդես կանցկացնի
13:28 31-10-2023
Ադրբեջանի իշխանությունները մտադիր են նոյեմբերի 8-ին բռնազավթված Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում «հաղթանակի զորահանդես կանցկացնի»։
Իրանի ԱԳ նախարարը կայցելի Կատար և Թուրքիա՝ Պաղեստինում տիրող իրավիճակը քննարկելու համար
13:14 31-10-2023
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը տարածաշրջանային խորհրդակցությունների հերթական փուլը կանցկացնի։
Վաշինգտոնը հաստատում է՝ կողմնակից չէ Գազայում հրադադարի հաստատմանը
12:33 31-10-2023
Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին հայտարարել է՝ ԱՄՆ-ն մերժել է Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման միջև հրադադարի մասին գլոբալ կոչերը։
Իսրայելի ռազմական գործողությունը Գազայում արդեն թևակոխել է երրորդ փուլ. Նեթանյահու
10:37 31-10-2023
Այս մասին կառավարության նիստում հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
Թուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվել՝ 4,2 մագնիտուդ ուժգնությամբ
21:43 30-10-2023
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Գյոքսուն քաղաքի շրջանում, օջախը՝ 7,07 կմ խորության վրա։
Գազայի հատվածում հակամարտության սրումից ի վեր ՄԱԿ-ի ավելի քան 60 աշխատակից է զոհվել
19:47 30-10-2023
Բացի այդ, կազմակերպության տվյալներով, հոկտեմբերի 7-ից մինչ օրս առնվազն 22 աշխատակից է վիրավորում ստացել։
Հ1-ով Արցախի նախագահի հարցազրույցը կարող էր դուր չգալ Ադրբեջանին
19:00 30-10-2023
Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Արա Պողոսյանը նշեց, որ Արցախի նախագահի հարցազրույցը Հայաստանի Հանրապետության իշխանությունների համար ռիսկ էր, որին փաստորեն նրանք չգնացին։
Վրաստանի խորհրդարանի նախագահը թուրք-վրացական համագործակցությունը որակել է ռազմավարական
18:14 30-10-2023
Նա նաև նշել է, որ առկա է ամուր հիմք՝ երկու երկրների հարաբերություններն էլ ավելի խորացնելու համար:
ՀՀ քաղաքացիները կարող են պարզեցված կարգով բանկային հաշիվներ բացել Ռուսաստանում. Միշուստին
17:15 30-10-2023
ՀՀ քաղաքացիները կարող են պարզեցված կարգով բանկային հաշիվներ բացել Ռուսաստանում. Միշուստին
Գերմանիան դիտարկում է Նիգերիայից բնական գազի ներմուծման հնարավորությունը
15:40 30-10-2023
Գերմանիան դիտարկում է Նիգերիայից բնական գազի ներմուծման հնարավորությունը, ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը The Punch նիգերիական օրաթերթի հարցազրույցում։
Չինաստանը պատրաստ է աշխատել ՌԴ-ի հետ՝ անվտանգային սպառնալիքներին ակտիվորեն արձագանքելու համար
15:27 30-10-2023
Չինաստանը պատրաստ է աշխատել ՌԴ-ի հետ, որպեսզի ակտիվորեն արձագանքի անվտանգության տարբեր սպառնալիքներին եւ մարտահրավերներին, ինչպես նաեւ աջակցի գլոբալ ռազմավարական հավասարակշռության պահպանմանը։