Արտաքին 42 րոպե առաջ - 22:50 05-10-2026

Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռը կործանվել է․ կա 6 զոհ

Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Նանտակետ կղզու մերձակայքում։ Թռիչքն իրականացրած Latitude Air Ambulance ընկերության հաղորդմամբ՝ օդանավում գտնվող վեց անձ զոհվել է։

Նշվում է, որ օդանավում եղել են անձնակազմի չորս անդամները, տեղափոխվող հիվանդը և նրան ուղեկցող ընտանիքի անդամը։ ԱՄՆ առափնյա պահպանությունն ավարտել է ակտիվ որոնողափրկարարական աշխատանքները։

Օդանավը Բերմուդյան կղզիներից մեկնել էր հոկտեմբերի 3-ի վաղ առավոտյան և անհետացել օդային երթևեկության կառավարման ծառայության հետ կապը կորցնելուց հետո։

Նանտակետի մերձակայքում որոնողները հայտնաբերել էին օդանավի բեկորները։
Ընկերությունը հայտնել է, որ համագործակցելու է ԱՄՆ և Կանադայի տրանսպորտի անվտանգության մարմինների հետ՝ վթարի հանգամանքներն ու պատճառները պարզելու համար։

Ամենից շատ դիտված

11:09 Ծավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտակայքում 3 անձ ապօրինի իրականացրել է հանքարդյունաբերական աշխատանքներ. ՔԿ
21:20 Անի Ավետիսյանի ոտքը 8 սմ-ով կարճանալու է, 3 վիրահատություն էլ դեռ առջևում է․ պաշտոնական լավատեսությունն ու իրական սարսափը
19:00 Կինը երեխաների հետ մի բարեկամի տանն է, ամուսինը՝ մեկ ուրիշի․ բնակարանների թանկացման հետևանքը
15:40 Մարտունիում բախվել են «Opel»ն ու «Lexus LX570»-ը. վերջինը բախվել է տան պատին. կա վիրավոր
23:47 OpenAI-ի անվտանգության ղեկավարը հրաժարական է տվել` քննադատելով ընկերությանը
17:13 Լարսում հայ վարորդները կոնյակով բարձված բեռնատարներով 1 ամսից ավելի է կանգնած են
13:02 Արփինե Սարգսյանն այցելել է ծառայության ընթացքում վնասվածք ստացած պարեկին
19:28 Գեղարքունիքի մարզում հրշեջները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին
20:42 Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին, որի վրա Ադրբեջանի քաղաքացիներ են եղել. Զելենսկի
13:43 Որքա՞ն են դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները