Արտաքին 2 տարի առաջ - 12:12 24-02-2024

Երերույքի տաճարում աշխատանքների համար Իտալիայից Հայաստան 5 բնական հիդրավլիկ կրաքար կբերվի

Ավարտվել են բանակցություններն իտալական Brigliadori Fornace Calce կազմակերպության հետ, և առաջիկա օրերին կկազմակերպվի իտալական արտադրության շուրջ 20 տոննա NHL 5 բնական հիդրավլիկ կրաքարի (կիր) փոխադրումը Իտալիայից Հայաստան՝ Երերույքի տաճարի ամրակայման, մասնակի վերականգնման աշխատանքներն իրականացնելու համար։ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային Ժառանգության Գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի հաղորդմամբ, ներկայում ընթանում են նախապատրաստական վերջին աշխատանքները, որոնցից հետո տաճարի տարածքում կմեկնարկեն արդեն ծրագրով նախատեսված միջոցառումները:

«2023 թ․ վերջին ԱՄՆ դեսպանի «Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» հետ կնքված դրամաշնորհային պայմանագրի շրջանակներում և Գնումների մասին ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան՝ Երերույքի տաճարի ամրակայման, մասնակի վերականգնման աշխատանքներն իրականացնելու համար հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել «ԼԵՎԳՈՒԿ» ՓԲԸ-ն։ Աշխատանքների որակի տեխնիկական հսկողության ծառայությունն իրականացնելու է «Վանարխ» ՍՊԸ-ն։

Օրենսդրության պահանջին համապատասխան՝ տաճարում ընթացիկ աշխատանքների նկատմամբ հեղինակային հսկողությունն իրականացնելու է «Երերույքի տաճարի և դամբարանի թաղերի ամրակայմում» նախագծի հեղինակ «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամը։ Այսպիսով, ավարտվել է նշյալ բոլոր կազմակերպությունների հետ պայմանագրերի կնքման աշխատանքը, որոնց հիման վրա ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը թույլատրել է հանրապետական նշանակության հուշարձանի ամրակայման աշխատանքները»,- տեղեկացնում են ՊՈԱԿ-ից։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
20:52 ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել