Արտաքին Տեսանյութ 2 տարի առաջ - 18:26 23-02-2024

Վրացի դահուկորդը 87 տարեկանում շարունակում է իր սպորտային հաղթարշավը․ բացառիկ տեսանյութ

Վրացի 87-ամյա դահուկորդ Էլգուջա Օրջոնիկիձեն վերջերս մասնակցել է հերթական դահուկային մրցաշարին, որն անցկացվում էր իտալական Կորտինա դ’Ամպեցոյում։ Նա նվաճել է 3-րդ տեղը։

Օրջոնիկիձեն պատմում է՝ 1 տարի առաջ Իտալիայում առաջին տեղն է գրավել։

«Այդ մրցանակը ինձ համար շատ կարևոր է, քանի որ մենք իջնում էինք 3000 մ բարձրությունից։ Մեր տարիքի համար բավականին բարդ էր, որովհետև նման բարձրությունը ազդում է սրտի, զարկերակային ճնշման վրա։ Բայց ես կարողացա»,-ասում է նա։

Oragir.News-ի հետ զրույցում 87-ամյա դահուկորդը բացահայտում է իր հաջողության գաղտնիքը․ «Ես առողջ ապրելակերպով եմ առաջնորդվում։ Քիչ եմ խմում գինի։ Միշտ գիտեմ թույլատրելիի սահմանները։ Երբեք չափը չեմ անցնում։ Հեծանիվ եմ քշում, որպեսզի կառավարման հմտություններս զարգացնեմ, և այն բնույթով շատ նման է դահուկային սպորտին»։

Վերջերս մրցաշարի է մասնակցել նաև Ավստրիայում։ Վրաստանից նրա հետ լրագրողներ էին մեկնել, և այժմ վավերագրականկարճամետրաժ ֆիլմ են պատաստում նրա մասին։

Էլգուջա Օրջոնիկիձեն պատմում է, որ 80-ից բարձր տարիքի դահուկորդներն աշխարհում շատ քիչ են, հատկապես կորոնավիրուսի համաճարակից հետո նրանց թիվն ավելի է քիչացել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում