Արտաքին
Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կմնա մինչև 2023 թ. սեպտեմբերի վերջը
23:02 24-03-2022
Այս մասին ասվում է ՆԱՏՕ-ի երկրների գագաթնաժողովից հետո տարածված հայտարարության մեջ։
Մեծ յոթնյակի առաջնորդները կոչ են արել Ռուսաստանին զերծ մնալ միջուկային զենքի կիրառումից
22:42 24-03-2022
Այս մասին ասվում է հինգշաբթի Բրյուսելում կայացած գագաթնաժողովի արդյունքներով Մեծ յոթնյակի հայտարարության մեջ։
Մեծ Բրիտանիան կբռնագրավի Լավրովի դստեր լոնդոնյան բնակարանը
22:29 24-03-2022
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի դստեր՝ Պոլինա Կովալյովայի դեմ։ Լոնդոնում նրա շքեղ բնակարանը կբռնագրավվի, իսկ կեցության թույլտվությունը կչեղարկվի։
ԱՄՆ-ն արգելել է Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի ոսկիով ցանկացած գործարք
21:59 24-03-2022
ԱՄՆ գանձապետարանը արգելել է Ռուսաստանի Կենտրոնական բանկի ոսկու հետ ցանկացած գործարք: Դրանք նոր պատժամիջոցներ չեն, այլ նախորդների բացատրությունը, որոնք «սառեցրել են» ԿԲ ոսկեարժութային պահուստները։
Զելենսկին կոչ է արել Մեծ յոթնյակին անջատել Ռուսաստանը GPS-ից
21:28 24-03-2022
Այս մասին հինգշաբթի Մեծ յոթնյակի գագաթնաժողովի իր ելույթում ասել է Զելենսկին:
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ձայների ճնշող մեծամասնությամբ հակառուսական բանաձև է ընդունել
21:07 24-03-2022
Հինգշաբթի ընդունված բանաձևում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան կոչ է անում Ռուսաստանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները՝ հայտարարելով, որ ռուսական ներխուժումը հանգեցրել է հումանիտար աղետի:
Մեր մարտիկներն ազատագրել են Մարիուպոլի վարչական շենքը և դրա վրա բարձրացրել են Ռուսաստանի դրոշը. Կադիրով
20:59 24-03-2022
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը պնդում է, որ իր մարտիկները «ազատագրել են Մարիուպոլի վարչակազմի շենքը և դրա վրա բարձրացրել ՌԴ դրոշը»։
Ուկրաինան հայտարարել է Ռուսաստանի հետ գերիների «առաջին լիարժեք» փոխանակման մասին
20:42 24-03-2022
Այս մասին հայտնել է Ուկրաինայի փոխվարչապետն իր տելեգրամյան ալիքում:
Սերգեյ Շոյգուն մարտի 11-ից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ
19:46 24-03-2022
ՌԴ պաշտպանության նախարարը վերջապես հայտնվել է հանրության առաջ:
Apple-ը սկսել է հեռացնել արդեն ավելացված Мир քարտերը Apple Pay-ից
19:27 24-03-2022
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ռուսական վճարային համակարգի հաճախորդների սպասարկումը։
ԱՄՆ-ն պիտի առանց նախապայմանների Թուրքիային մատակարարի թե՛ F-35-ները և թե՛ Patriot-ները. Ֆահրեթթին Ալթուն
19:09 24-03-2022
Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը մեկնաբանել է ԱՄՆ ԿՀՎ նախկին աշխատակից Փոլ Քոլբի Թուրքիայի վերաբերյալ ուշագրավ հոդվածը:
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կրկին տեղի է ունեցել գերիների փոխանակում
18:56 24-03-2022
Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակվել են տասը գերիներով, հայտարարել է Իրինա Վերեշչուկը:
Երկրաշարժ՝ վրաց-թուրքական սահմանին
18:23 24-03-2022
Երկրաշարժը եղել է 3.8 մագնիտուդ ուժգնությամբ։
ԱՄՆ-ը պատժամիջոցները տարածել է նաև ՌԴ ԿԲ-ի ոսկու վրա
18:00 24-03-2022
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նաև նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի տասնյակ պաշտպանական ձեռնարկությունների և Պետդումայի 328 պատգամավորների նկատմամբ։
Տվեք մեզ ձեր ինքնաթիռների, տանկերի մեկ տոկոսը. Զելենսկին դիմել է ՆԱՏՕ-ի անդամ երկրներին
17:41 24-03-2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, դիմելով ՆԱՏՕ-ի անդամ երկրներին, ասել է, թե այնպիսի զգացողություն է, կարծես իրենք գտնվում են մոխրագույն գոտում՝ Արևմուտքի և Ռուսաստանի միջև:
Ռուսաստանը ցանկանում է «ձգձգվող պատերազմ». Զելենսկու գրասենյակ
17:12 24-03-2022
Ռուսաստանը ցանկանում է հետագայում օգտագործել այլ մարտավարություններ՝ կորուստների թիվը նվազեցնելու համար, ասել է Միխայիլ Պոդոլյակը։
Պետք չէ լսել «Ագենստվո»-ին. Պեսկովը՝ Շոյգուի անհետացման լուրերի մասին
16:17 24-03-2022
Դիմեք պաշտպանության նախարարություն, խորհուրդ է տվել ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:
Զելենսկին Ուկրաինայի հետ համերաշխության ակցիաների կոչ է արել աշխարհին
15:58 24-03-2022
Ռուսաստանը պատերազմ է վարում ոչ միայն Ուկրաինայի դեմ, այլև բոլոր ազատ մարդկանց, հավելել է Զելենսկին:
ՌԴ ՊՆ-ն հայտնել է Իզյում քաղաքը գրավելու մասին
15:46 24-03-2022
Քաղաքի ուկրաինական վարչակազմը հայտնում է, որ մարտերը շարունակվում են։
Մեծ Բրիտանիան ընդլայնել է պատժամիջոցները Ռուսաստանի դեմ
15:18 24-03-2022
Պատժամիջոցներն ուղղված են «Ռուսաստանի իշխանությունների համար ռազմավարական նշանակություն ունեցող բանկերին, ոլորտներին և անձանց»:
Ուկրաինա ներխուժումն ընդգծում է Վրաստանին աջակցելու անհրաժեշտությունը. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
14:56 24-03-2022
«Ես ակնկալում եմ, որ դաշնակիցներն այսօրվա հանդիպմանը իրենց աջակցությունը կհայտնեն գործընկերներին, որոնք գտնվում են Ռուսաստանի ճնշման տակ...»,-ասել է Ստոլտենբերգը։
Լատվիան արգելել է ռուսական մշակույթի 25 գործիչների մուտքը երկիր. Ցուցակում են Նիկիտա Միխալկովը և Թինա Կանդելակին
14:43 24-03-2022
Սև ցուցակում ներառվել են նաև հեռուստահաղորդավարներ և լրագրողներ:
Հիմա «խաղաշրջանակում» Ռուսաստանի գոյությունն է. Մեդինսկի
14:13 24-03-2022
Ինչ է նշանակում «ռուսական քաղաքակրթություն», և կոնկրետ ինչ է անում Արևմուտքը այն ոչնչացնելու համար՝ նա չի պարզաբանել։
ԱՄՆ-ը ծրագրեր է մշակում, որոնք կարող են գործել Ռուսաստանի կողմից միջուկային զենք կիրառելու դեպքում
13:54 24-03-2022
Այսպես կոչված «վագրերի թիմը»-ը, որի կազմում ներառված են ազգային անվտանգության մասնագետներ, փետրվարի 28-ից իմիտացիոն վարժանքներ է անցկացնում՝ հնարավոր պատասխան միջոցները փորձարկելու նպատակով։