Արտաքին 4 տարի առաջ - 19:57 31-05-2022

Մենք կցանկանայինք, որ Պուտինը հեռանա, բայց Ուկրաինայի պահպանումն ավելի կարևոր է. Լեհաստանի վարչապետ

Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին ասել է, որ կցանկանար՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռանար իշխանությունից, բայց խոստովանել է, որ Ուկրաինան որպես անկախ պետություն պահելն արդեն «հաղթանակ» կլինի Ռուսաստանի հետ ներկայիս առճակատման մեջ։

Բրիտանական Sky News-ին տված հարցազրույցում Մորավեցկին ասել է, որ Եվրոպան և ազատ աշխարհը չեն կարող «պարտվել այս պատերազմում», քանի որ Ուկրաինայում պարտությունը մյուս երկրները ևս խոցելի կդարձնի Պուտինի սպառնալիքների և շանտաժի նկատմամբ:

«Իհարկե, մենք կցանկանայինք նրան ամբողջությամբ հեռացնել իշխանությունից, բայց նա բիրտ ուժ է, իսկ Ռուսաստանը՝ գերտերություն, և եթե Ուկրաինան վերջապես գոյատևի որպես ինքնիշխան պետություն, դա կլինի մեր հաղթանակը»,- ասել է Մորավեցկին։

Նա Ուկրաինայի անկախության պահպանումն անվանել է «միակ նպատակն ու պատճառը», որի համար Արևմուտքն աջակցում է Կիևին։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
20:52 ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել