Արտաքին 4 տարի առաջ - 18:49 31-05-2022

ԵՄ նավթային պատժամիջոցները բարձրացրել են նավթի գինը

Ռուսական նավթի ներկրման վրա արգելք սահմանելու Եվրամիության որոշումը հանգեցրել է այս ապրանքի գնի կտրուկ բարձրացման։

Երեքշաբթի օրը Brent տեսակի նավթի գինը գերազանցել է 123 դոլարը՝ մեկ բարելի դիմաց. դա վերջին երկու ամսվա ամենաբարձր ցուցանիշն է:

Ուկրաինայում պատերազմի հետ կապված՝ նավթի և գազի գինն արդեն իսկ նկատելիորեն աճել է, քանի որ ԵՄ երկրները 27%-ով կախված են ռուսական նավթի ներկրումից, իսկ 40%-ով՝ ռուսական գազից։

Քանի որ Եվրոպան դեռ ստիպված է ռուսական էներգակիրներին փոխարինող գտնել, գների այս աճը ԵՄ անդամներից շատերին կարող է ստիպել մտածել Մոսկվայի նկատմամբ հետագա պատժամիջոցներ կիրառելու մասին, որոնք կարող են վնասել իրենց սեփական տնտեսությանը:

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի