copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 12:48 28-12-2021

Իրանն ԱՄՆ-ից պահանջում է չեղարկել նավթի առևտրին վերաբերող պատժամիջոցները

Իրանի իշխանությունները, Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների նոր փուլի մեկնարկից առաջ պահանջել են հանել ԱՄՆ-ի կողմից սահմանված նավթի առևտրի հետ կապված պատժամիջոցները։ Վիեննայում խորհրդակցությունների հաջորդ շարքի նվազագույն նպատակը պետք է լինի իրանական նավթի արտահանումը նորմային վերադարձնելը և օտարերկրյա բանկերում դրանից հավաքագրված գումարների հասանելիության ապահովումը, հայտարարել է Իսլամական Հանրապետության ԱԳՆ ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլահյանը:

Վիեննայի բանակցությունների մասնակիցները կրկին քննարկում են Թեհրանից Վաշինգտոնի պատժամիջոցները հանելու հնարավորությունը՝ իր միջուկային ծրագրի զարգացումը սահմանափակելու Իրանի համաձայնության դիմաց:

Ամենից շատ դիտված