Ներքին 1 ամիս առաջ - 22:00 01-10-2026

Ավանեսյանի մայրը վնասով է աշխատում. թալանի կատարելագործված տեսակներ ՔՊ-ի օրոք

Հայտնի արտահայտություն է` «գողը բոլորից բարձր է գոռում` բռնե՜լ գողին»։

9 տարի շարունակ Նիկոլ Փաշինյանը և իր թիմակիցները խոսում են նախկինների թալանի մասին, բայց ո՛չ դատարանի վճռով որևէ էական թալանի դեպք կա, ո՛չ էլ վերադարձված միլիարդներ։

Փոխարենը ներկայացնում ենք «ազնիվների» իշխանությանը վերաբերելի հերթական դեպքը։

Հանրահայտ է, որ դեղագործական խոշոր կազմակերպություն հանդիսացող «Արֆարմացիա» ՓԲԸ-ն ուղղակի կապված է առողջապահության նախարարի հետ. մայրը խոշոր բաժնետեր է։

Հայտնի է նաև, որ հիշյալ ՓԲԸ-ն պետական բազմաթիվ «աջակցություններ» է ստացել ու ստանում։

Եվ ահա ՔՊ-ականներին պատկանող ֆիրմաների ավանդույթը չխախտելով` Անահիտ Ավանեսյանի մոր ֆիրման ևս հայտարարագրել է հարկային վնաս` 226.3 միլիոն դրամի չափով։

Այստեղ առաջանում է մեկ այլ հարց. Ավանեսյանը նախընտրական քարոզարշավի ամենաակտիվ մասնակիցներից էր և ընտրողին համոզում էր, որ իրենց իշխանության օրոք տնտեսությունը և բիզնեսը զարգանում և բարգավաճում են, սակայն չէր ասում, որ անգամ այդքան աջակցություն ստացած իր մայրիկի ֆիրման, ըստ էության, կործանման ճանապարհին է, քանզի հարկային վնասը տարեցտարի ավելանում է (2024 թվականին այն 107.4 միլիոն դրամ էր)։

Պատասխանը մեկն է` բարգավաճելուն զուգահեռ ՔՊ֊ականները փորձում են նաև չվճարել հասանելիք հարկերը` նկարելով ամենազոր «հարկային վնասը», քանի որ ստուգող մարմիններն էլ են ՔՊ֊ականներ, դատավորներն էլ վաղուց «վնգստում են»` ըստ Նիկոլ Փաշինյանի։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie