Արտաքին 4 տարի առաջ - 12:43 31-05-2022

Ուկրաինայում զոհվել է ավելի քան 3000 ռուսաստանցի զինծառայող. BBC

Ուկրաինայում ռազմական գործողությունների սկզբից ի վեր 3052 ռուսաստանցի զինվորական է զոհվել, սակայն իրական կորուստները կարող են 40-60%-ով ավելի լինել, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Խոսքը նրանց մասին է, ում անուններն ու ազգանունները հաստատվել են ՌԴ մարզերի ղեկավարների ու տեղական լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն։ Սակայն մարզային իշխանությունները բոլոր զոհվածների մասին չեն հաղորդում, իսկ զոհերի իրական թիվը կարելի է գնահատել՝ այցելելով տեղի գերեզմանոցներ։

Կամավորները, պարբերականի խնդրանքով, ուսումնասիրել են իրավիճակը Ստավրոպոլի, Կազանի, Կրասնոդարի, Եկատերինբուրգի, Նովոսիբիրսկի, մերձմոսկովյան Բալաշիխայի, Ուլյանովսկի և Կալինինգրադի մարզի գերեզմանոցներում: Յուրաքանչյուր գերեզմանոցում հայտնաբերվել են զոհված զինծառայողների գերեզմաններ, որոնց անունները հանրությանը հայտնի չեն։ Ուկրաինական պատերազմին զոհվածների մասնակցության հավանականությունը լրագրողները որոշել են նրանց մահվան տարեթվով, տարիքով և տապանաքարերի վրա զինվորական համազգեստով լուսանկարներով։

Ամենից շատ դիտված

19:30 Ողբերգական պատահար Ռուբեն Գևորգյանին պատկանող Reebok մարզահամալիրում․ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
23:49 Հիմա ամենաշատը պապայիս գրկի կարիքն եմ զգում. Գագիկ Ծառուկյանի դստեր գրառումը
18:31 «Աթենք»-ի աշխատակիցները բողոքում են 14-ժամյա գրաֆիկից. տնօրենը դժգոհությունները որակում է «չհիմնավորված»
15:00 Չեն հիշում կռիվը, որ խաղաղություն լինի՞. ինչու Փաշինյանը ներողություն չխնդրեց
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
12:34 Աշտարակի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել, կամրջին՝ նրա ավտոմեքենան
14:10 Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համար
12:22 Ծնվել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի երկրորդ երեխան
23:22 Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով ֆլեշմոբ է մեկնարկում
22:18 Ռուսաստանի նման երկրին հաղթել հնարավոր չէ, ուստի հաղթանակն անպայման մերն է լինելու. Պուտին