Արտաքին 4 տարի առաջ - 18:23 31-05-2022

Ուկրաինայի Գերագույն ռադան Լյուդմիլա Դենիսովային ազատել է օմբուդսմենի պաշտոնից

Ուկրաինացի խորհրդարանականները՝ իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության պատգամավորների նախաձեռնությամբ, կողմ են քվեարկել մարդու իրավունքների պաշտպան Լյուդմիլա Դենիսովայի պաշտոնանկությանը։

Նիստն անցել է մամուլի համար փակ ռեժիմով:

Իշխանությունները Դենիսովային մեղադրել են իր գործառույթները վատ կատարելու մեջ. մասնավորապես, նա իբր չի մասնակցել գերիների փոխանակման ընթացակարգերին, մարդասիրական միջանցքների կազմակերպմանը և այլն։

Ինքը՝ օմբուդսմենը, ընդդիմությունը, փորձագետները և իրավապաշտպան հանրության ներկայացուցիչները նրա պաշտոնանկությունը համարում են անօրինական են և Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը կործանող, որը պետք է անկախ լինի իշխանություններից։

Դենիսովան ներկայացնում էր «Ժողովրդական ճակատ» կուսակցությունը և Արսեն Ավակովի քաղաքական թիմը։ Վերջինիս ազատեցին ՆԳՆ ղեկավարի պաշտոնից մեկ տարի առաջ. իր պաշտոնանկությունից հետո նա դարձավ նախագահ Զելենսկու թիմի քննադատը։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
21:00 Նիկոլ Փաշինյանի հետ շփվողների մեջ սերը մեռնում է․ Հարություն Մնացականյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ