Արտաքին 1 ժամ առաջ - 16:34 01-11-2026

Ադրբեջանը Ռուսաստանի հետ պայմանավորվել է իր բանակի զրահատեխնիկայի արդիականացման շուրջ

Ռուսաստանն ու Ադրբեջանը ստորագրել են զրահատեխնիկայի արդիականացման ծրագիր, որը նախատեսում է ռուսաստանցի մասնագետների աջակցությունը ադրբեջանական բանակի սպառազինության մեջ գտնվող մեքենաների վերանորոգման օբյեկտների ստեղծման գործում։

Այս մասին Բաքվում անցկացվող ADEX-2026 սպառազինությունների միջազգային ցուցահանդեսում հայտնել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը, տեղեկացնում է «Коммерсантъ»-ը։

«Մենք այսօր ոչ միայն առաջարկում ենք մեր պատրաստի արտադրանքը, այլև, անշուշտ, մասնակցում ենք ռազմատեխնոլոգիական համագործակցությանը»,- ասել է Շուգաևը «Звезда» հեռուստաալիքին տված մեկնաբանությունում։

Ցուցահանդեսում Ռուսաստանի պատվիրակությունը գլխավորում է պաշտպանության փոխնախարար Վասիլի Օսմակովը։ Նա հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ։ Կողմերը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության զարգացումը և տարածաշրջանում խաղաղության պահպանումը։

Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հետ համագործակցում է 1994 թվականից։ Երկրի նախագահ Իլհամ Ալիևն ավելի վաղ հայտարարել էր, որ ադրբեջանական բանակը ձգտում է համապատասխանել դաշինքի չափանիշներին և միաժամանակ շարունակում է արդիականացումը։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
21:00 Նիկոլ Փաշինյանի հետ շփվողների մեջ սերը մեռնում է․ Հարություն Մնացականյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ