Երևան +14°
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 21:59 22-02-2022

Գերագույն Ռադան հայտարարություն է ընդունել՝ կապված Ռուսաստանի կողմից Լուգանսկի և Դոնեցկի ճանաչման հետ

Ուկրաինայի Գերագույն Ռադան կոչ է արել այլ երկրներին և միջազգային կազմակերպություններին չճանաչել Դոնբասի անջատողական «հանրապետությունների» անկախությունը, որոնք չեն վերահսկվում Ուկրաինայի կառավարության կողմից։

Ռադան նաև կոչ է արել դատապարտել Մոսկվայի որոշումը՝ օրինականացնել ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն և կոշտ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ։ Համապատասխան բանաձեւին երեքշաբթի «կողմ» է քվեարկել 336 ժողովրդական պատգամավոր։

Որոշելով ճանաչել ԼԴԺՀ-ը՝ Ռուսաստանը դե ֆակտո միակողմանիորեն դուրս է եկել Մինսկի համաձայնագրերից, ինչպես նաև ոչնչացրել է համապատասխան բանակցային գործընթացը նորմանդական ձևաչափին մասնակցող երկրների մակարդակով և Եռակողմ շփման խմբի շրջանակներում։ Այս մասին ասվում է Ուկրաինայի խորհրդարանի հայտարարության մեջ։

Ռադան կոչ է արել լրացուցիչ կոշտ ոլորտային, ֆինանսական և անձնական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի և նրա ղեկավարության դեմ, այդ թվում՝ սառեցնել «Հյուսիսային հոսք 2» գազատարի գործարկումը, Ռուսաստանին անջատել միջազգային միջբանկային տեղեկատվության փոխանցման և վճարումների համակարգից (SWIFT) և արգելել բարձր տեխնոլոգիաների արտահանումը, մասնավորապես, վերաբերում է ռուսական ռազմարդյունաբերական համալիրին և էներգետիկ ոլորտին։

Բացի այդ, Ռադան մտադիր է հեշտացնել արտերկրից օգնության հարցումները Ուկրաինայի պաշտպանունակության ամրապնդման համար:

Փետրվարի 21-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ուկրաինայի արևելյան հատվածում Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների անկախության ճանաչման մասին։ Հայտարարվել է նաև ռուսական զորքերի մուտքի մասին Ուկրաինայի արևելքում ռուսամետ անջատողականների կողմից վերահսկվող տարածքներ։ Պուտինը նրանց հանձնարարել է կատարել «խաղաղապահ գործառույթներ»։

Դաշնային խորհուրդը երեքշաբթի օրը Ռուսաստանի նախագահին թույլ է տվել օգտագործել երկրի բանակն արտասահմանում՝ կապված Դոնբասում տիրող իրավիճակի հետ։

Անցած շաբաթվա վերջից միջազգային դիտորդները սկսել են Դոնբասի շփման գծում հրետակոծությունների կտրուկ աճ արձանագրել, ինչի համար ուկրաինացի զինվորականներն ու անջատողականները մեղադրում էին միմյանց։ Դա տեղի է ունեցել արևմտյան երկրների հայտարարությունների ֆոնին, որ ռուսական ներխուժումը Ուկրաինա հնարավոր է ցանկացած օր, իսկ ուկրաինական սահմանների մոտ ռուսական զորախումբը չի նվազում՝ ի տարբերություն ՌԴ ՊՆ հայտարարությունների։

Փետրվարի 22-ին Դոնբասում հրետակոծությունները շարունակվել են։ Ուկրաինայի իշխանությունները հայտնել են, մասնավորապես, ռուսամետ անջատողականների կողմից Լուգանսկի շրջանի Շչաստիա քաղաքի գնդակոծության մասին։

Դեպքի վայրից տեսանյութում երևում է, որ ծուխ է երևում տեղի ջէկ-ի տարածքում, որը Լուգանսկի շրջանում ամենամեծերից մեկն է։ Ջէկ-ը դադարել է աշխատել երկուշաբթի օրը՝ առաջին գնդակոծությունից հետո։ Քաղաքը մասամբ հոսանքազրկված է և զրկված է ջրամատակարարումից։