Սպորտ 8 ամիս առաջ - 22:59 22-02-2026

ԱՄՆ-ի հոկեյի հավաքականը 46 տարվա դադարից հետո դարձավ Օլիմպիական չեմպիոն

ԱՄՆ-ի տղամարդկանց հոկեյի ազգային հավաքականը դարձավ Իտալիայում ընթացող 2026 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր: Միլանի «Արենա Սանտա-Ջուլիա» մարզադաշտում կայացած դրամատիկ եզրափակիչում ամերիկացիները լրացուցիչ ժամանակում 2-1 հաշվով առավելության հասան Կանադայի ընտրանու նկատմամբ: Գրում է Armsport-ը։

Այս հաղթանակը պատմական նշանակություն ունի ամերիկյան սպորտի համար. ԱՄՆ-ի հոկեյի հավաքականը նվաճեց օլիմպիական ոսկին վերջին 46 տարվա ընթացքում առաջին անգամ։ Սա ամերիկացիների պատմության մեջ երրորդ օլիմպիական ոսկին է. նախկինում նրանք հաղթել էին 1960 և 1980 թվականների օլիմպիական խաղերում:

Մրցաշարի արծաթե մեդալակիր դարձավ Կանադան, իսկ բրոնզե մեդալները նվաճեց Ֆինլանդիայի հավաքականը:

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
00:02 «Էս ա վիճակը»․ Երևանի կանգառներում քաղաքացիները ժամերով սպասում են ավտոբուսներին
23:23 Ֆրանսիայում դպրոցականների բողոքի շարժումը կարող է նոր թափ ստանալ
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք