Ներքին Տեսանյութ 9 ամիս առաջ - 21:11 29-01-2026

Սթափեցնող ահազանգ Ստրասբուրգից․ բանտարկված սրբազաններն ու Ադրբեջանի անվերջ պահանջները. Մարուքյան

Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ վեհաժողովի շրջանակներում Էդմոն Մարուքյանը կարևոր դիտարկումներ է ներկայացրել համազեկուցողներ Բորիանա Օբերգին և պարոն Ֆասինոյին՝ մատնանշելով պատրաստվող զեկույցներում առկա էական անճշտությունները։

Մասնավորապես, շեշտվել է պետության և եկեղեցու հարաբերությունների ոչ ճիշտ ձևակերպումը, քանի որ դրանք չեն կարող դիտվել որպես հավասար կողմեր այն պայմաններում, երբ իշխանությունն օգտագործում է բռնաճնշումների գործիքակազմը՝ հոգևորականներին տանելով բանտեր կամ հիվանդանոցներ, մինչդեռ եկեղեցի ն զուրկ է նման իրավասություններից։ Այս համատեքստում բարձրաձայնվել է նաև Հայաստանում քաղբանտարկյալների առկայության և մարդու իրավունքների խնդիրների մասին։

Անդրադառնալով ներքին ժողովրդավարությանը՝ Մարուքյանը զրուցել է նաև ռումինացի պատգամավոր Յուլյան Բուլայի հետ՝ ներկայացնելով ընտրական գործընթացներում տեղ գտած անընդունելի երևույթները և Բարձրագույն դատական խորհրդում տիրող իրավիճակը։ Հատուկ ուշադրության է արժանացել այն փաստը, որ դատական համակարգում մարդիկ աշխատանքից ազատվում են պարզապես SMS հաղորդագրությունների միջոցով, ինչը խոսում է ինստիտուցիոնալ ճգնաժամի մասին։

Արտաքին քաղաքական ճակատում քննարկվել է հայ-ադրբեջանական բարդ գործընթացը, որտեղ Ադրբեջանը, ստանալով առավելագույնը, շարունակում է նոր պահանջներ ներկայացնել, այդ թվում՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունը։ Սա որակվել է որպես արհեստական արգելք, որի նպատակն է ձախողել խաղաղության պայմանագրի կնքումը և Հայաստանը պահել անորոշության մեջ։ Վերջում բարձրացվել է նաև տնտեսական կախվածության հարցը. ընդգծվել է այն հակասությունը, որ Հայաստանը ձգտում է դեպի Եվրոպական միություն, մինչդեռ երկրի տնտեսությունը շարունակում է խիստ կախված մնալ Ռուսաստանից, ինչը լուրջ մարտահրավեր է եվրոպական ինտեգրման ճանապարհին։

Տեսանյութ:

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
00:02 «Էս ա վիճակը»․ Երևանի կանգառներում քաղաքացիները ժամերով սպասում են ավտոբուսներին
23:23 Ֆրանսիայում դպրոցականների բողոքի շարժումը կարող է նոր թափ ստանալ
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք